Ստել, գուցե, կարելի է...

Mar 18, 2010 13:58

Ստել, գուցե, կարելի է...
Սակայն պետք է 
Հաշվի առնել լսարանը.
Եթե պիտի չհավատան`
Արժե՞, արդյոք, իզուր ճգնել,
Եթե պիտի իսկույն կուլ տան`
Ինչո՞ւ խաբել միամիտին:
Դե, իսկ եթե
Ոչ այս, ոչ այն
Եվ էլ դեմքիդ ոչ մի մկան
Չի շարժվելու`
Փորձիր ստել:

29.11.1991թ.

Ազգային գաղափարախօսութիւն, Ինքնաճանաչողություն, Սպարտակ Բակունց, բանաստեղծություն, Հայ գրականություն

Previous post Next post
Up