Քարվաճառեան տպավորութիւններ (Նկարներ)

Aug 19, 2011 00:16



Քարվաճառից ողջոյն յղելուց յետոյ, ահա մի քանի օր է, ինչ վերադարձել ենք, սակայն բոլորս էլ դեռ կապուած ենք այդ չնաշխարհիկ տարածքի հետ, ու բոլորս էլ խօստացել ենք տեղացիներին, կամ հէնց ինքներս մեզ, որ դեռ անպայման էլի ենք գալու: Ինչ խօսք, տեղացիներն էլ պնդում են, որ Քարվաճառը ձգողութեան յատկութիւն ունի, այսինքն այնտեղ մէկ անգամ գտնուողները ինչ որ գերբնական ուժով կապւում են տարածքի հետ:

Ինչպէս ասել էի, առաջնային նպատակը այնտեղի բնակչութեանը հաղորդ դարձնելն էր Երեւանում ու արդէն շատ մարզերում սկիզբ առած իւրօրինակ ազգային շարժմանը, այն է՝ սովորել հայկական ազգային պարեր ու մեր խնջոյքներում թնդացնել մեր քոչարին, յարխուշտան, վերվելին ու էլի շա՜տ-շա՜տ պարեր: Այս վեհ գաղափարը, որ ի սկզբանէ որդեգրել էր «Կարին» ազգագրական երգի պարի համոյթը Գագիկ Գինոսեանի ղեկավարութեամբ, արդէն ծլեր է տալիս ու քայլ առ քայլ, հայ ժողովուրդին է վերադարձւում հազարմեակների ընթացքում փայփայուած, պահպանուած մեր պարերը: Այսպէս, հանդարտ եւ յստակ, մենք միասին կերտում ենք մե՛ր Հայաստանը, յզօ՛ր Հայաստանը, այն Հայաստանը, որը պատգամել են մեզ մեր նախնիները:

***

Ճանապարհուեցինք Երեւան-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհով:
Չնայած շատերը բողոքում են այս ճանապարհի որակից, բայց նշեմ, որ ընդհանուր առմամբ այն անցանելի է, միայն տեղ-տեղ երբէմն վատ վիճակով: Մեր վարորդն էլ դժգոհ չէր, մեքենան էլ «Գազել» էր:
Քարվաճառը մի լեռնային բուրաստան է, մի քանի վարար լեռնային գետերով, հանքային բազմաթիւ աղբիւրներով, անդընդախոր ձորերով, տասնեակ ջրուեժներով․․․ Ինչպէս նշում է akn_leranc-ն, ամբողջ հայկական լեռնաշխարհը կարծէս խտացրած է այս փոքրիկ տարածքում:
Ի դէպ, բուն Քարվաճառ քաղաքը, որը ուներ շուրջ 22.000 բնակչութիւն շատ հեշտութեամբ է անձնատուր եղել ճարտապապետ Թամանեանի թոռ Ալեքսանդր Թամանեանի (որի զինակիցն է եղել նաեւ նոյն ինքը՝ Գագիկ Գինոսեանը) հրամանատարութեամբ 90 հոգանոց ջոկատին, երբ նրանք արագօրէն գրաուելով էին մի կարեւոր նշանակութեան բարձունք: Դրանից յետյո թուրքերը պարզապէս ժամանակ էին խնդրել քաղաքից հեռանալու համար:


















Շաբաթ օրը մենք արդէն քաղաքում էինք, որտեղ էլ իմացանք, որ երկու օր միջոցառում կունենանք: Մէկը կիրակի երեկոեան էր նախատեսուած, միւսը՝ երկուշաբթի առաւօտեան 11-ին: 
Քանի որ բնակիչները ամռանը հիմնականում զբաղուած են սեզոնային հոգսերով, այդ իսկ պատճառով բնակչութեան մեծամասնութիւնն ամբողջութեամբ ներգրաուած չէր միջոցառմանը, բայց ամէն դէպքում երկուշաբթի նախատեսուած էր նաեւ շրջանի որոշ գիւղերից երիտասարդների ժամանումը քաղաք, որոնք, ի դէպ, նաեւ առանձին համարներ էին պատրաստել: Երկու օրերն էլ մասնակիցների պակաս չզգացինք: Ամէն ինչ կազմակերպուած էր հիանալի, տեղի վարչակազմի, մշակոյթի տան աշխատակիցների, ինչպէս նաեւ akn_leranc  vaykuneci-ի կողմից, որոնց առանձնայատուկ շնորհակալութիւն:

Անկեղծ ասած մի քիչ դժուար էր տեղացի երիտասարդներին ներգրաուել պարաշարքի մէջ, բայց ասեմ, մեր աղջիկների հմուտ քաղաքականութեան շնորհիւ (հատկապես Արուսի), ի վերջոյ հիմնականում բոլորը տեղիք տուեցին, ու համալրեցին, մեծացրեցին մեր միասնութեան խորհուրդը կրող պարաշարքը:

Էս  էն տղերքից են, որ պատի տակ կանգնած թմաշայ են անում, ու ոչ մէկի մտքով մի գրամ էլ չէր անցնում, որ հաշուած րոպէներ անց իրենք էլ կը լինեն պարաշարքի մէջ:




Եւս մի քանի նկար պարերից․

Ճիշտ է երկուշաբթի արեւը շատ էր նեղութիւն տալիս, բայց դէ ռազմիկը որ արեւի, անձրեւի տակ կռուել է, մե՞նք ինչի տկարանանք, ու ռազմապարը զլանանք պարել նոյն պայմաններում:










Առաջիկայում աւելի շատ նկարներ կը տեղադրուի նաեւ «Կարինի» ՖԲ-ի խմբում:

Մենք մի քանի ժամ ազատ ժամանակ ունեինք փոքր ինչ մօտիկից ծանօթանալու տեղանքի բնութեանը ու մի քանի գաղտնիքների: Այցելեցինք Դադիվանք, ինչպէս նաեւ մի քանի կիրճեր:

Դադիվանքում դեռ շարունակւում են շինարարութիւնները: Կառուցւում ու կարգի են բերւում հարակից մի քանի կառոյցներ:




Կարեւորը թունելի վերջը լուսավոր է: 
Սա մի յսկայ թունել է, որին զուգահեռ ձոր է, իր վարար գետակով:




Հարմար տեղ կար, իջանք գետը:  Շատ մաքուր ու վարար գետ է, լայն մասում ջրի բարձրութիւնը ծնկներիցս աւել էր, նեղ մասերում դէ կը քշի տանի:
Իսկ էրէխեքը աւելի հարմար տեղ գտան պարելու:







Այսքանով ավարտեմ գրառումս, վերջում տեղադրելով մի էրկու «պաշտոնական» լուսանկար․








Պարենք Հայերեն, Գագիկ Գինոսյան, Կարին, Ինքնաճանաչողութիւն, աշխարհ, Արցախ, Ազգային գաղափարախօսութիւն, Քարվաճառ, Պար

Previous post Next post
Up