Բաց նամակ հայ երիտասարդությանը

Jun 08, 2011 22:49

Իմ հարազատ եղբայր: Իմ հարազատ քույր:
Ահա դու կարդում ես քո պես մի երիտասարդի սրտի խոսքը, մի ահազանգ, որը սրտի մեծ կսկիծով դուրս է հորդում, մի ցավ, որը պարուրել է այսօր շատերին:
Մեր աչքերի առջև հազարավոր երիտասարդներ ձուլվում են մի մթության, որը չունի գույն, որը չունի ձայն, որը չունի միտք, չունի անցյալ, չունի ապագա, բայց խոշոր է եւ գայթակղիչ:
Վիթխարի ( Read more... )

գլոբալիզացիա, անաստուածներ, տհայեր, աշխարհ, մարդիկ, բաց նամակ, հայեր

Leave a comment

Comments 16

arman666 June 8 2011, 18:54:15 UTC
Արթուր ջան, քո նմանները աստիճանաբար կազմում են ակտիվների փոքրամասնությունը: Մնացյալներին պարտադրելու եք ՁԵՐ պատկերացումը: Վախիլ մի, ավանդական պատկերացումը հաղթելու է:

Reply

lernci June 9 2011, 03:05:17 UTC
Այլ տարբերակ հնարավոր էլ չի:

Reply


areyon June 8 2011, 22:29:28 UTC
Լաւ է գրւած, սրտանց, բայց՝ անկեղծ ասած, հստակ չհասկացա, թէ ո՞ր մթութեան մասին է խոսքը: Ենթատեքստից կռահեցի, որ խոսքը, երեւի, կոսմոպոլիտիզմի ու աւտարամոլութեան մասին է: Կամ էլ, գուցէ, իրապաշտութեան, փողամեռութեան (այլ հարմար բառ չեմ գտմում): Դէ բայց քանզի մեր այժմեան երիտասարդութեան համար է գրւած, իմաստ կունենար, որ նրանց համար աւելի ընկալելի եւ հասկանալի լեզուաւ գրւեր:

Թեեւ, կրկնում եմ, հայոց արիաց տաղը զգացնել է տալիս Ձեր նամակում:

Reply

lernci June 9 2011, 03:09:54 UTC
Շնորհակալ եմ:
Ամէն արատավոր երեւոյթի մասին է խօսքը, որն արմատախիլ է անում շատերին:

Reply


elen_glendolen June 9 2011, 08:13:05 UTC
Ցավոք, գլոբալիզացիայի դեմ պայքարելն անիմաստ է: Կամ էլ պետք է Հյուսիսային Կորեայի պես` արտաքին աշխարհից կտրված, ապրենք:

Reply

lernci June 9 2011, 08:29:31 UTC
Թո՞ւյլ տալ, հանդուրժե՞լ: Սա կնշանակի համակերպվել դանդաղ մահին: Մա՛հ, որով աշխարհի գրքում կթերթեն վերջին էջը մի պատմության, որի հարատևման համար իրենց կյանքն են նվիրաբերել հազարավոր մեր նման երիտասարդներ: Նրանք չէ՞ին ուզում ապրել: Մեր պես երիտասա՞րդ չէին: Չունեի՞ն փափագներ:
․․․Բայց ընտրեցին ա՛յլ ճանապարհ:
Իսկ մենք պարզապես պիտի նաենք նրանց ու ամաչենք, երբ տկարանում ենք:

Reply

elen_glendolen June 9 2011, 09:27:04 UTC
Դե ուրեմն եկեք Հյուսիսային Կորեայի պես ապրենք! Առանց ինտերնետի ու խոսքի ազատության)))

Reply

lernci June 9 2011, 09:29:10 UTC
Չէ: Արի մտածենք, այլ տարբերակներ էլ կը լինի: :)

Reply


Leave a comment

Up