Mar 05, 2010 00:33
2010 թվականի մարտի 5-ին` ժամը 15:00-ին, Վերաքննիչ դատարանում լսվելու է «Արարատ» ռազմավարագիտական կենտրոն հասարակական կազմակերպության (նախագահ` քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյան) Հայցադիմումի վերաբերյալ դատարանի վճիռը` ընդդեմ «Կովկասյան ինստիտուտ» հիմնադրամի (տնօրեն` Ալեքսանդր Իսկանդարյան): Ավելորդ է գերագնահատել իր տեսակի մեջ առայժմ եզակի այս Հայցադիմումի նշանակությունը ընդդեմ պատմության կեղծարարների եւ նոր ցեղասպանության քարոզիչների: Այդ իսկ պատճառով` մարդկության եւ հայության ապագայով մտահոգ բոլոր պարկեշտ քաղաքացիներին հրավիրում ենք Վերաքննիչ դատարանի նիստերի դահլիճ լսելու դատարանի արձակած վճիռն այս կարեւոր հարցով: Հասցեն` Գարեգին Նժդեհի 23:
«Ուխտ Արարատի», ՀԱՀԳԲ-ի (ԱՍԱԼԱ) ազատամարտիկների եւ նախկին քաղբանտարկյալների հասարակական նախաձեռնություն
4-ը Մարտի, 2010 թ.
վտանգ,
Ուխտ Արարատի,
Կոչ,
Ցեղասպանություն