ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒԹՅՈՒՆ

May 06, 2011 17:12

Մի քանի զինվոր, քեֆները լավ, Ավոյին տեսնելով՝ փորձում են ճանապարհը շեղել։ Ավոն՝ նկատելով նրանց, կանչում է ու ժպիտով հարցնում.
- Քեֆներդ մարխոշ է, հա՞։
Ապա շրջվելով կանչում է ուստա Սուրենին (ուստա Սուրենը տարիքն առած ղարաբաղցի էր, պահեստապետը։
Պատժվողներն իրենց պատիժը կրում էին նրա պահեստում)։
- Ուստա Սուրեն, ասոնց ձգե նկուղը, դուռն էլ ամուր կողպե։
Քիչ հետո սկսվում է թուրքերի հարձակումը։ Զգացվում է «կալանավորվածների» կարիքը։ Մոնթեն նորից ձայն է տալիս.
- Ուստա Սուրեն, նկուղի դուռը բաց։
Մարտից հետո, երբ վերադառնում են զորանոց, Մոնթեն կանչում է տղաներին և պատվիրում ուստա Սուրենին, որ հինգին էլ «պարգևատրի» մեկ ւոուփ ծխախոտով (այն օրերին օրը 6 հատիկ էր սահմանված), ապա ավելացնում է.
- Պարգևատրելեն ետքը նորեն ձգե նկուղը։
Տղաները ծիծաղելով ստանում են «պարգևը» և իջնում նկուղ։


Աղբիւրը:

բանակ, մի պատմութիւն, Ազգային գաղափարախօսութիւն, Ինքնաճանաչողութիւն, Մոնթե, պատերազմ

Previous post Next post
Up