Թէ ինչպէս էին հնում պատրաստում թերմոս

Apr 05, 2011 21:39

Շատերին է յայտնի, որ կուժերի յատուկ տեսակներ կան, որոնք երկար ժամանակ պահում են կայուն ջերմաստիճանը:
Կարճ շարադրեմ պատրաստման ձեւը:
Պատրաստելով կուժի առաջին շերտը՝ ներքին պատը, այն դրսից պատում են բուրդով կամ նմանատիպ այլ հարմարանքով:
Այնուհետեւ դրա վրայից պատրաստում եմ յաջորդ շերտը՝ դրսի պատը, եւ յետոյ տանում են թրծման:
Ինչպէս գիտեք, թրծելու ժամանակ օգտագործւում է շատ բարձր ջերմաստիճան: Արդիւնքում բուրդը վառվում է եւ երկու շերտերի մէջ մնում է բաց տարածք, որը հէնց ծառայում է բնութեան յայտնի օրէնքին:
Ջերմաստիճանի կայուն պահպանմանը նպաստում է նաեւ կուժի վերնամասը, որը հիմնականում նեղ եւ երկար է լինում:


հետաքրիր, Ազգային գաղափարախօսութիւն, գիտութիւն, Ինքնաճանաչողութիւն, հայեր, մշակույթ

Previous post Next post
Up