Նախքան յանդիպման մասին գրելը. նշեմ շատ ողջունելի, դրական եւ օրինակելի նախաձեռնութիւն է:
Անիմջական շփումը, այն էլ մատենավարների հետ, թոյլ է տալիս աւելի լաւ իմանալ առկայ խնդիրների մասին, պահանջում է աւելի զգոն լինել, քանի որ դաշտը բաց է, եւ տուեալ մատեանավարը յաջորդ օրն իր մատեանում յանդիպումը կարող է որակել ինչպէս խայտառակ, այնպէս էլ՝ լա՛ւ:
Հանդիպումը անցաւ անմիջական մթնոլորտում, որը նպաստեց, որ աւելի անկաշկանդ մենք յայտնենք մեր մտահոգութիւնները տարբեր հարցերի վերաբերեալ: Որոշ դիտողութիւններ ու խնդիրներ նախարարը գրի առաւ, աւելի մանրամասն այն ուսումնասիրելու համար:
Ինքս խօսեցի երկու տարբեր հարցերի վերաբերեալ. առաջինը դպրոցներում եւ մանկապարտեզներում որակեալ երաժշտութիւնների խրախուսմանը, գոնէ այն դպրոցները, որոնք ունեն մեդիա-հնարավորութիւններ, տրամադրուեն ազգային երաժշտութիւններով հավաքուած սկավառակներ, դասամիջոցներին, կամ այլ առիթներով այն հնչեցնելու համար: Իսկ թէ ինչպիսի երաժտշութիւն պիտի ընտրուի, դա արդէն կանեն համապատասխան մասնագէտները, սա ասում եմ, որովհետեւ այնտեղ մասնակիցներից մէկը նկատեց, որ ոչ բոլորի վրայ Կոմիտասեան երաժշտութիւնը կարող է դրական ազդեցութիւն ունենալ կամ յաճելի լինել: Հարցն այն է, որ Կոմիտասեան երաժշտութիւնը միայն «Դլէ յաման» ու «Կռունկ» չէ: Մեր ազգային երաժտշական գանձարանը շատ յարուստ է եւ ընտրութեան հնարավորութիւնը նոյնպէս:
Ես կոնկրետ նշեցի Դանիել Երաժիշտի
այս առաջարկի մասին, եւ նախարարը նշեց, որ անձամբ յանդիպել եւ քննարկել է նրա հետ մի շարք հարցեր:
Երկրորդը նշեցի տարբեր գիտական ոլորտներում առաջատար գրականութիւններ հայէրեն թարգմանելու անհրաժեշտութեան մասին: Այս խնդրին արդէն ծանոթ էր նախարարը եւ որոշ չափով ուսումնասիրուած էր այն: Ներկայ փուլում կան մի շարք դժուարութիւններ, սակայն առաջին հնարավորութեան դէպքում այս հարցն էլ կը լուծուի:
lilkafinpet -
ն էլ է անդրադարձել այս հանդիպմանը: Մէկնաբանութիւններից յատկապէս ցանկանում եմ մէջբերել
surenyants -ի կարծիքը.«Արդեն այն, որ նախարարն ընդունում եւ լսում է բլոգերների կարծիքը՝ խոսում է մեր ինստիտուտի կայացման, դրա կարեւորության մասին»:
Սա իրօք կարեւոր յանգամանք է եւ խօսում է նրա մասին, որ այս դաշտը ունի լուրջ հնարավորութիւններ ազդելու պետական զարգացումների, ծրագրերի վրայ:
Իսկ թէ որքանով այս յանդիպումը արդիւնավէտ կը լինի ցոյց կը տայ ժամանակը: Եթէ այն արդիւնք չտայ, այս նախաձեռնութիւնը կամաց-կամաց կը կորցնի իր նշանակութիւնը ու կը մարի, իսկ եթէ բարձրացուած շատ հարցեր երեւելի ընթացք ստանան, ապա կարելի է ակտիւօրէն շարունակել այն:
Գրառումն աւարտեմ Դաւիթ Անյաղթի խօսքերով. «Սխալների դեմ պայքարելը ինքնին արվեստ է և գիտություն»: