Մենք խօսում ենք սփիւռքի գաղթօջախների հայապահպանութեան կարեւորութեան մասին, Ջավախքի հայապահպանութեան խնդիրների մասին: Ինչու՞:
Ասենք հա, նրանք այնտեղ հայ մնացին, ո՞րն է դրա նպատակը: Ի վերջոյ կամ նրանք հաւիտեան այնտեղ պիտի ապրեն որպէս հայ, կամ ձուլուեն տեղացիների հետ: Եթէ երկրորդը պիտի լինի, ապա ինչու՞ ենք մենք այսօր մտահոգ այդ խնդիրներերով: Իսկ եթէ առաջինը պիտի լինի, ապա ո՞րն է դրա նպատակը: Որ դրսից միշտ օգնեն Հայաստանի՞ն: Չէ, սա կարծում եմ շատ չնչին պատճառաբանութիւն է:
Կարծում եմ նպատակն այն է, որ նրանք մի օր պիտի վերադառնան Հայաստան: Սա է, այլ լուրջ նպատակ ես չեմ տեսնում: Չձուլուեն, պահեն իրենց հայկականութիւնը, որովհետեւ մի օր պիտի գան: Մի օր: Բոլորը պիտի գան:
Ջավախքի պարագայում հարցադրումները մի քիչ այլ է: Նրանք գալու խնդիր չունեն: Նրանք ապրում են Հայաստանում: Այսինքն, այստեղ կարեւոր է հայապահպանութիւնը, որովհետեւ մի օր այն պիտի կցուի Հայաստանին: Այլ պատճառ չկայ: Ես չեմ տեսնում:
![](http://www.circle.am/service/?sid=1484&bid=70)