Ես՝ Մուհամմեդս, որդիս Աբդուլլայի, մարգարես և առաքյալս Աստծո, Աբրահամ պատրիարքին և Երուսաղեմում, Դամասկոսում ու Արաբիո մյուս սահմաններում գտնվող հայոց եպիսկոպոսներին և վարդապետներին ու իրենց հպատակ ժողովուրդներին, այսինքն՝ Երուսաղեմում բնակվող եթովպացիներին, ղպտիներին և ասորիներին շնորհեցի իրենց բոլոր վանքերը, եկեղեցիները, դպրոցները, կալվածքներն ու արտերը: Ես՝ Աստծո առաքյալս, վկայությամբ Աստծո՛, ինչպես նաև մոտս եղող բոլոր այր և կին մարդոց խղճի վկայությամբ խոստացա և տվեցի Երուսաղեմում գտնվող եկեղեցիները, ս. Հարության Տաճարը և ս. Հակոբ (Մար Յաղուբ) կոչված մեծ եկեղեցին, որ սուրբ քաղաքի հարավային կողմում է և Սիոնի վանքի մոտ: Տվեցի նաև Ձիթենիի վանքը (Համբարձման եկեղեցին), Քրիստոսի բանտի վանքը (Հրեշտակապետաց եկեղեցին), Բեթղեհեմի եկեղեցին և սուրբ Հովհաննեսի ու Սամարիայի (Նապլուս) մատուռները, սուրբ Հարության Տաճարի ետևի աղոթարաններն ու ամբողջ Գողգոթան՝ գագաթի ու ստորոտի շինություններով հանդերձ և Քրիստոսի Գերեզմանը, որտեղ լույս են վառում, ու կրոնավորական բոլոր ուխտատեղիները, լեռները, ձորերը, կալվածքներն ու ստացվածքները նրանց տվեցի՝ Աստծո և Աստծո առաքյալի ու բոլոր մուսուլման հավատացյալների վկայությամբ:
Աղբիւրը:
![](http://www.circle.am/service/?sid=1484&bid=70)