Եվ այսպես, ի՞նչ ունենք. Հայաստանին /և տարածաշրջանի մյուս երկրներին/ նետված մարտահրավերներն ու սպառնալիքները մնում են, որի հենքի վրա էլ հստակվում է հետևյալ պատկերը.
ա/ Որպես սպառնալիք մնում է կովկասյան եռակողմ` Ադրբեջան-Հայաստան-Վրաստան, բոլորը բոլորի դեմ /քառակողմ, նաև քրդերի մասնակցությամբ` Նախիջևանից, Արցախին հարակից տարածքներից, Կիրովաբադից…/ թատերականացված պատերազմական գործողությունների հրահրումը, որը սակայն, թատերականացված չի լինելու Ադրբեջան-Հայաստան դիմակայության գծում: /Տես, «Ըստ ԵՀՄՖ-ի ունեցած տեղեկությունների, Ֆիզուլիի եւ Քելբաջարի շրջաններ մտցվելու են խաղաղապահ զորքեր ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողմից», 24 հունիսի 2010թ., Նոյյան Տապան/
բ/ Իրանի տարածքը թափանցող ռումբերով հարվածելու սպառնալիքը, որի հետևանքով կհրահրվի տեխնածին աղետների շղթայական ռեակցիա ողջ տարածաշրջանում, ծանրագույն հետևանքներով տարածաշրջանի բոլոր երկրների համար, այդ թվում` Թուրքիայի: /Տես, «Սեյսմիկ վտանգի բարձրաձայնումը քաղաքական խնդիր է հետապնդում», «Իրավունքը de facto», թիվ 23 (183), էջ 9/, /Տես նաև, Մանե Հակոբյան, «Տարածաշրջանային, հնարավոր գլոբալ, էկոլոգիական աղետ` թափանցող ռումբերով Իրանի տարածքի ռմբահարման դեպքում», «Ուխտ Արարատի», թիվ 2 / 20, 2010թ., էջ 16-17/
գ/ «Մեծամորի» հայկական ատոմակայանի արհեստածին կամ տեխնածին վթարի հետևանքով առաջացած ռադիացիոն աղետի սպառնալիքը Հայաստանի և հարևան երկրների համար, այդ թվում` Թուրքիայի: /Տես, «ՆԱՏՕ-ի վարժանքը Հայաստանում. Թուրքիայի հետ սահմանի բացումը, ԱԷԿ-ի վթարը և հայերի տարհանումը Վրաստանով», www.regnum.ru/news, 13:28 14.07.2010/
Որոնք են 2010-ի դեկտեմբերի 1-2-ը Աստանայի գագաթաժողովի կազմակերպիչների հավակնությունները.
1. Հաստատագրել, որ ԵԱՀԿ ռազմաքաղաքական առաջնահերթությունների ցանկում են Միջին Արևելքն ու Կովկասը, ըստ Ռալֆ Պիտերսի հոդվածի և քարտեզի տրամաբանության: /Տես, ԱՄՆ բանակի պաշտոնաթող սպա Ռալֆ Պիտերսի «Միջին Արևելքի նոր քարտեզը ըստ արյունակցական կապերի և հավատի նմանությունների» հոդվածն ու քարտեզը, «Ազգ» օրաթերթ, 25.08.2006թ./
2. Հավաստիացնելու, թե կարճատև հեռանկարում ամեն ջանք գործադրվելու է Ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ լուծելու համար, իրականում` ամեն ինչ արվելու է հակամարտությունը բորբոքելու մինչև Ադրբեջանի նոր ագրեսիա ԼՂՀ-ի և ՀՀ-ի նկատմամբ: /Տես, ԱՄՆ բանակի ռազմական քոլեջի դասախոս Ստեֆան Բլանկի «Քրդական հարցը և Լեռնային Ղարաբաղը» հոդվածը, Eurasianet, www.warandpeace.ru, Տես, «Ուխտ Արարատի», թիվ 1/17, 2009թ., էջ 30-31/
http://oukhtararati.com/amsagrer3. Հանդիսավոր ու պաշտոնապես հայտարարել ԵԱՀԿ ռազմաքաղաքական մուտքը Կենտրոնական Ասիա` տարածաշրջանում ԵՄ-ի համար ապագայի վասալ պետությունների գործերին խառնվելու ծրագրերով: /Տես, «ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն Աստանային ընդառաջ չի հիշատակել Ղարաբաղի հարցը», Panorama.am, 11:18 13/11/2010/
Որոնք են Հայաստանի /տարածաշրջանի մյուս երկրների/ անելիքները դիմակայելու համար տարածաշրջանային գլոբալ աղետների ու քաոսի և պատերազմների այս նոր սպառնալիքներին.
ա/ Պատրաստվել դիմակայելու միջազգային տեռորիզմի ներթափանցումներին, հիշել որ` «Քամի տարածողը, փոթորիկ է հնձելու»:
բ/ Հրաժարվել միմյանց նկատմամբ ագրեսիվ ռազմաքաղաքական կուրսից և թույլ չտալ որ գիտատեխնիկական առաջընթացի արդյունքները գերտերությունների կողմից գործածվեն որպես տեխնածին զենք ու սպառնալիք տարածաշրջանի երկրների նկատմամբ:
գ/ Գոյություն ունեցող հակասությունների և հակամարտությունների կարգավորումը քաղաքական ու դիվանագիտական խաղերի ու խարդավանքների ոլորտից տեղափոխել միջազգային իրավական հարթություն:
Եթե տարածաշրջանի երկրները չեն ցանկանա ընթանալ լիովին ժողովրդավարական, տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու իրավական այս ճանապարհով, ապա Հայաստանին կմնա ընտրել իր ուրույն ճանապարհը` իր ռազմաքաղաքական հատուկ ուղին, Երրորդ հազարամյակում առաջնորդվելու իր ուրույն «Ճանապարհային քարտեզը»: Իսկ այդ ուղին գոյություն ունի, դրա մասին մենք մանրամասն գրել ենք «Ուխտ Արարատի» պարբերականի 19-րդ համարի խմբագրականում: /Տես,
http://oukhtararati.com/amsagrer կայքում/
«Ուխտ Արարատի», հայրենասիրական հասարակական նախաձեռնություն
29-ը նոյեմբերի 2010 թ.