Զօրավարի կիսատ արշաւանքը դէպի Արցախ

Nov 20, 2010 22:18

Զորավարի՝ Գորիսից դէպի Ղարաբաղ արշաւանքտ սկսուել է 1918թ. Նոյեմբերի 16-ին:
Անդրանիկին ճակատ են ճանապարհում մեծ հանդիսավորութեամբ: Գորիսի հայ կանանց միութիւնը հայոց զորքին է նուիրում ոսկեթել ծոպերով կարմիր դրոշ: Մետաքսէ կտորի վրայ կանայք ասեղնագործել էին. «Հայկական առանձին հարուածող զօրամաս» բառերը: Դրօշը զօրավարին հանձնեց եւ ողջերթի խօսքեր ասաց Գորիսի տարեց կանանցից մէկը՝ գորգագործ Սուլթան Բաջին: Անդրանիկը, ընդունելով դրօշը, հուզմունքով պատասխանել է. «Կուզեյի, որ սա վերջին դրօշակը լիներ, որ հայ մայրը կուտայ իր որդուն՝ նրան դէպի կռուի դաշտ քաջալերելով: Կը մաղթեմ, որ սա նշանակ լինի յաջողութեան եւ խաղաղութեան»:
Անդրանիկի արշաւանքը սկսւում է Տեղ գիւղից: Դիմացը հայերի կողմից երիցս անիծուած Զաբուղի ձորն էր՝ ավազակաբարո եւ ռազմատենչ քրդական գիւղերով: Մինչ այդ հայկական ուժերը Բոգդան Մելիք-Հիւսեինեանի գլխավորութեամբ փորձել էին գրաուել Մարքիզի բարձունքը եւ ճանպարհ բացել դէպի Ղարաբաղ, բայց անօգուտ: Սակայն Անդրանիկի համար փակ դարպասներ չկային, միայն թէ կռիւ լիներ: Կոտրելով թշնամու դիմադրութիւնը՝ հայկական զօրքերը գրաւում են Մարքիզ, Ղզլջան, Սուս, Սումուքլու, Նորուզլու, Թաթտարա բննակավայրերը: Անդրանիկին դիմադրելը հեշտ չէր, նրա անունը վաղուղ էր թնդում այդ ձորերում, բայց յաղթանակն էլ հեշտութեամբ չէր տրւում: Մարտերից մէկում զոհուեց զօրավարի օգնականներից ղարաբաղցի Ստեփան Սարգսեանը: Յաղթահարելով ամենադժուարին տեղամասը՝ Զաբուղի ձորը, Անդրանիկն արշաւանքը սկսելուց երկու օր յետոյ կանգ է առնում Հագարի գետի Ավդալար կամրջի մոտ: Նրա հեծեալները գրաուել էին նաեւ Ավդալար գիւղը: Ճանապարհը դէպի Շուշի բաց էր: Ծրագրուած էր, որ զօրքը Շուշի կը մտնի երկու օր յետոյ՝ նոյեմբերի 20-ին: Բայց հէնց Ավդալլարի կամրջի մոտ նոյեմբերի 18-ին, Շուշիից ընդամենը 40 վերստ հեռավորութեան վրայ, Անդրանիկին է ներկայանում կապավորը եւ նրան հանձնում գեներալ-մայոր Թոմսոնի՝ Անգլիայի անունից ստորագրուած հեռագիրը, որով պահանջում էր դադարեցնել արշաւանքը: Հեռագիր-նամակի տակ ստորագրել էր Ադրբեջանի պրեմիեր-մինիստր Խան-Խոյսկին: Յաջորդ օրը Ավդալլար է հասնում նաեւ Անտանտի ռազմական միսիան, որի կազմում էին անգլիացի կապիտան Գոլդսմեթը, Ֆրանսիացի կապիտան Կասֆեդը եւ մի շուշեցի՝ Գեանջցեան Արտաշեսը, որպէս թարգման: Արշաւանքի մասնակից կորնիձորցի զինվոր Սարգիս Կարապետեանը հիշում է, որ անգլիական դրօշ պարզած կառքը, որով եկել են պատուիրակները, եղել է սպիտակ գոյնի: Սպիտակ էին հագնուած նաեւ պատուիրակները: Անդրանիկի զօրավարական վրանում զրոյցը տեւել է 3-4 ժամ: Պատուիրակութեան ասելիքը Թոմսոնի հեռագրի պահանի հաստատումն էր՝ դադարեցնել արշաւանքը, այլապէս դաշնակից երկրները չեն երաշխավորում Փարիզի խաղաղութեան կոնֆերանսում (Սեւր) հայկական հարցի քննարկման յաջողութիւնը: Անդրանիկն անկարող էր հաշուի չառնել համայն հայութեան շահերը: Սակայն ցաւալին այն էր, որ նոյնն էին նամակով պահանջում նաեւ Շուշիի քաղաքագլուխ Գերասիմ Մելիք-Շահնազարեանը եւ նարն միացած Սոկրատբեկը՝ նոյնպէս Մելիք-Շանհնազարեան, համարելով, որ արշաւանքը Ղարաբաղում կը խորացնի ազգային հակամարտութիւնը, որից, իբր, կարելիէ խուսափել: Այս վերջին պահանջն Անդրանիկին լիւ թեւաթափ արեց: Զօրավարը բանակցութիւններից յետոյ անտրամադիր էր, գունատ եւ ջղագրգիռ՝ հիշում է նրա կորնիձորցի զինվորը:
Անդրանիկը վերջին անգամ նայելով Ղարաբաղի սեգ, այդքան մոտ եւ այդքան անհաս լեռներին՝ հրաման է արձակում ետ վերադառնալ Գորիս:

Յատուածը մէջբերուած է Սերգեյ Հախվերդյանի «Գորիսի ամփոփ պատմութիւն» գրքից:

Կարդացեք նաեւ՝ Ա՛խ այդ անգլիացիները

Սերգեյ Հախվերդյան, տարածաշրջան, Հայոց Պատմություն, Գորիս, Ինքնաճանաչողութիւն, տհայեր, մարդիկ, Արցախ, Ղարաբաղեան հակամարտութիւն, Անդրանիկ Օզանյան, Ազգային գաղափարախօսութիւն, Զանգեզուր, Անգլիա, հայեր

Previous post Next post
Up