ՆԱՏՕ-ի ռազմա-մարդասիրական վարժանքներում, որոնք կանցկացվեն այս տարվա սեպտեմբերին Հայաստանում, կմասնակցեն և Թուրքիայի ներկայացուցիչները: Ինչպես հաղորդում է թուրքական Radikal թերթը, թուրք զինվորականների անունները, որոնք վարժանքների կմեկնեն Հայաստան, արդեն ընդ·րկված է Ալյանսի զինվորականների ցուցակում: Դրանից բացի, թերթը նշում է, որ այդ նպատակով ծրագրվում է ժամանակավորապես բացել հայ-թուրքական սահմանը` զինվորական շարասյան անար·ել անցումը ապահովելու համար: Սպասվում է, որ զորավարժություններին կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ և ·ործընկեր 19 երկրների զինվորականներ, Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել զորավարժություններին: Զորավարժությունների անցկացմանը Հայաստանում անցկացնելու որոշումը ՆԱՏՕ-ի անդամների կողմից ընդունվել է միաձայն, ներառյալ Թուրքիան: Վարժանքները կանցկացվեն 2010 թվականի սեպտեմբերի 11-ից 17-ը:
“Հայաստան-2010” անվանումով ռազմա-մարդասիրական վարժանքները կանցկացվեն Եվրո-Ատլանտյան համա·ործակցության Խորհրդի հովանու ներքո: Սցենարի համաձայն, Հայաստանում ուժեղ երկրաշարժից հետո ամբողջովին քանդված են շրջանի ենթակառուցվածքները և շրջակա միջավայրը աղտոտված է արտադրական վտան·ավոր արտանետումներով: Բնական աղետների դեպքում վարժանքներն առաջին հերթին ապահովում են անհրաժեշտ մարդասիրական օ·նություն և ամրապնդում են համա·ործակցությունը ՆԱՏՕ-ի երկրների և արտադրական աղտոտումների հետևանքների վերացման Խորհրդի միջև: Օրինակ, Արմավիրի մարզում, Թուրքիայի սահմանի մերձակայքում, ·ործում է ՙՄեծամորի՚ ԱԷԿ-ը, որը իրենից բնական աղետի դեպքում վտանգ է ներկայացնում:
Վարժանքների առաջին փուլը նախատեսում է բնակչության տարհանման ցամաքային ·ործողություն դեպի Լոռու մարզ, ուր ՆԱՏՕ-ի ուժերը մուտք կ·ործեն Վրաստանի տարածքից: Ծովային ճանապարհով մարդասիրական օ·նության առաքելությունը, Վրաստանից բացի, իր վրա կվերցնի Թուրքիան: Հենց դրանով է բացատրվում Թուրքիայի ԱԳՆ-ան վերջին հարցումը Հայաստանին սահմանամերձ շրջանների իշխանություններին` ճանապարհների և անցակետերի վիճակի մասին: Վարժանքներին մասնակցում են 19 երկիր: Ադրբեջանի մասնակցությունը վարժանքներին, որպես Եվրո-Ատլանտյան համա·ործակցության Խորհրդի անդամ, չի սպասվում:
Դիվանագիտական աղբյուրների հավաստմամբ, սահմանի ժամանակավոր բացումը կապահովի սոսկ մարդասիրական նպատակով զինվորական շարասյան անցումը, և որը չի նշանակում, թե Թուրքիայի և Հայաստանի միջև պետական սահմանը պաշտոնապես հայտարարվում է բաց: Բայց դա կհանգեցնի հարաբերությունների մեղմացմանը Երևանի և Անկարայի միջև: Թերթը նաև պնդում է, որ այժմ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների թեման Ադրբեջանի օկուպացված 7 տարածքների վերադարձի հարցն է: Սպասվում է, որ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի համանախա·ահների մասնակցությամբ ձեռք կբերվի համաձայնություն այդ հարցում, տեղեկացնում է թերթը:
Փորձագետների կարծիքով, սույն համատեղ վարժանքները հետապնդում են հարաբերությունների կարգավորման հայ-թուրքական երկխոսությունը վերսկսելու նպատակ:
www.regnum.ru/news/1304397.html
13:28 14.07.2010
-----------------------
Թարգմանությունը “Ուխտ Արարատի” պարբերականի խմբագրության
![](http://www.circle.am/service/?sid=1484&bid=70)