Սերը՝
գոյական անուն,
շատ գոյական,
եզակի թվի,
սեռը՝ ոչ իգական, ոչ արական,
սեռը՝ անպաշտպան։
Հոգնակի թվով
անպաշտպան սերեր։
Վախը՝
գոյական անուն,
ի սկզբանե՝ եզակի թվով,
հետո արդեն հոգնակի դարձած
վախեր․
Վախերը եղածի ու լինելոցի հանդեպ։
Հիշողությունը՝
մի հատուկ անուն տրտմության,
եզակի թվով,
միմիայն եզակի թվով
ու չխոնարհվող։
Հիշողությունը, հիշողությունը, հիշողությունը։
Գիշերը,
անուն գոյական, սեռը՝ իգական
ու թիվը՝ եզակի։
Հոգնակի, անթիվ
գիշերներ։
Գիշերները եղած ու լինելիք։
Թարգմանությունը՝ Մարիա Լազարևայի