Ութ պատահական փաստեր իմ կյանքից (ֆլեշմոբ)

Feb 02, 2011 13:08

byurie  ջան, էստաֆետան փոանցում եմ, համ էլ մերսի հայերեն գրելու առիթի համար

  1.  Ծնվել եմ Երևանում, ծնողներս տղա էին ուզում, բայց ծնվեցի ես: 16 տարի անց պապաս ասեց, որ միշտ տղա էր մեծացնում, բայց պարզվում ա իրանը աղջիկ ա:
  2. Ծնողներս միշտ աշխատում էին, իսկ ինձ իմ ռուս տատիկն էր մեծացնում` Նինան: Աշխատանքը թողել էր, որովհետև ես էի ծնվել, ու այդ օրվանից իրա կյանքում ինձանից կարևոր բան չկար, մինչ կյանքի վերջի վարկյանները: Յուրահատուկ կին էր` մոր հիվանդության պատճառով Կաունասից տեղափոխվել էր Երևան, խենթացրել իրանից 7  տարի փոքր պապկիկիս ու ամուսնացել: Երբ պապաս յոթ տարեկան էր, բաժանվել էր, բայց ընդմիշտ մնացել Հայաստանում, դարց նելով այդ օտար ու իրա համար բավականին վայրենի երկիրը հարազատ: Մի օր անգամ չթողեց իրան "տատի" ասեմ` հոգին միշտ 30 տարեկան էր:  Հիմա նայում եմ իրա երիտասարդ տարիների լուսանկարները ու հասկանում, թե ինչքան եմ իրեն նման, ու ափսոսում եմ, որ էլ չկա, որ իրան ամեն ինչ պատմեմ, որ ինձանով ուրախանա:
  3. Ութ տարեկանում Նինան ինձ տարավ թատերական խմբակ: Իմ մանկության ամենաերջանիկ օրերը անցան այնտեղ: Իսկ ընկերներս, որոնց հետ ծանոթացա հենց այդ խմբակում մինչ օրս իմ կյանքի անբաժանելի մասն են: Էլ չեմ էլ հիշում, թե առանց իրենց ապրելը ոնց էր: ( այստեղ մեր լուսանկարը բեմում` comte_de_varand -ի հետ):
  4. 1999-ին մեկնեցի մամաիս հետ Ամեևիկա:  Միակ բանը, որ ինձ այնտեղ ապրելը տվեց, դա անգլերենն էր, որը դառավ երրորդ մայրենին:
  5. Բժշկական ընդունվեցի այն պատճառով, որ դպրոցիս տնօրենը ասաց, թե "Բրյուսովից" բացի ուրիշ տեղ չեմ կարողանա ընդունվեմ, իսկ դա իմ համար ահավոր վիրավորանք էր: Նենց որ, շնորհակալությու ընկեր Վարդանյան ինձ "պրինցիպի" գցելու համար: Հիմա գիտեմ, որ կյանքում անհնար բան չկա:
  6. Ժամանակին նկարում էի, նույնիսկ մի քանի անգամ ցուցահանդեսների եմ մասնակցել: Այս տարի ինքս ինձ խոսկ եմ տվել նկարչությունը վերսկսել:
  7. Վեցերորդ կեւրսը չավարտած դիմեցի Kings College London, հետդիպլոմային ուսման համար: Հետո, երբ արդեն Մոսկվայում օրդինատուրա էի ընդունվել, զանգահարեցին, ինտերվյու անցկացրեցին և ընդունեցին այն ֆակուլտետ, որտեղ տարեկան ամբողջ աշխարհից ընդամենը 25 հոգի են ընդունում: Տենց էլ դեռ չեմ գնացել, ֆինանսական պատճառներից ելնելով, բայց ևս մի անգամ համոզվեցի, որ կյանքում անհնար բան չկա:
  8. Առաջին լուրջ գիրքը, որը կարդացել եմ 11 տարեկանում, եղել է Բուլգակովի " Վարպետն ու Մարգարիտան" : Դրանից հետո, այդ գիրքը ևս մի 4-5 անգամ կարդացել եմ, ամեն անգամ ինչ որ նոր բաներ հասկանալով ու սովորելով: Հիմա ապրում եմ հենց այն փողոցում,այն բնակարանից ոչ հեռու, որտեղ ամեն ինչ  տեղի է ունեցել:
 
Previous post Next post
Up