5 դրական բան մեր կյանքից (ֆլեշմոբ)

Feb 12, 2011 20:19

Էստաֆետը ստանձնում եմ byurie -ից և անցնում գործի.
Իրականում մեր կյանքում շատ դրական բաներ կան ու ես թվարկում եմ դրանցից ընդհամենը 5-ը

1. Մեր ազգային երգ ու պարերը սիրողների թիվը կտրուկ աճել է: Մարդիկ մեծ ոգևորությամբ մասնակցում են այդպիսի միջոցառումներին: Ծանոթ - անծանոթ մի տեսնեք ի՜նչ ուրախությամբ են պարում, ի՜նչ ոգով են երգում, որքան հարգալից և սիրալիր են միյանց նկատմամբ. տեսնում ես ու հավեսդ գալիս է:

2. Տարբեր հասարակական կազմակերպություններ մեծագույն ջանքերի միջոցով կարիքավորներին օգնում են հոգալ իրենց խնդիրները և ոտքի կանգնել: Եվ ես ուրախ եմ, որ կամավորում եմ նմանատիպ կազմակերպությունում և իմ փոքրիկ լուման ներդնում այդ գործում:

3. ԿՄ-ում` gahovhannisyan -ի ասած` բլոգստանում, միշտ աշխույժ մթնոլորտ է, այնաստիճան, որ մեզ վիրտուալն արդեն չի հերիքում և մենք սկսում ենք շփել իրական կյանքում ու ամեն հադիպումը վերածում կատարյալ տոնի:

4. Շաբաթ օրերն եմ շատ սիրում, այդ օրերերին իմ սոցաշխատանքի դասերն են, որոնք այնքան հետաքրքիր են անցնում, որ ես պատրաստ եմ այդ օրը մնալ համալսարանում:

5.  Արդեն մեկ շաբաթ է ինչ աշխատանքի եմ ընդունվել: Առավոտյան 8-ից դուրս եմ գալիս տանից երեկոյան 8-ին հազիվ հասնում տուն, եթե աշխատանքի, կամավորության ու թրեյնինգների գնալուց հետո թատրոն կամ ինչ-որ հետաքրքիր տեղ չեմ գնում: Այլապես ավելի ուշ եմ հասնում ու ընտանիքս անդամներն անգամ կարոտում են ինձ...բայց կյանքը հետաքրքիր է և որքան շատ բան ես հասցնում այնքան ապրելդ գալիս է:

Հ.Գ- էստաֆետը հանձնում եմ բոլգստանի բոլոր ներկայացուցիչներին:)))

ընկերներ, կյանքը հետաքրքիր է, ֆլեշմոբ, ուրախ:)

Previous post Next post
Up