Jun 08, 2010 23:03
...Առավոտից մեր թաղամասը հոսանքազրկված էր /ինչ-որ վթար էր եղել/: Ակամա 90-ականները հիշեցի, <<խավարի թվերը>>: Դառը հիշողություններ արթնացան իմ մեջ...Մանկությունը միայն քաղցր դեղձի նման չէ, այն ունենում է նաև դեղձի կորիզի դառնությունը:
Երեխաները պետք է ապրեն գեղեցկության, խաղերի, հեքիաթների, երաժշտությոն, նկարների, երևակայության և ստեղծագործության աշխարհում, բայց այդ տարիների մանուկները բացի ցրտից, գրամով հացից, մթությունից /ահարկու ստվերներով/, ուրիշ բան չտեսան...
Քիչ առաջ լույսերը տվեցին...
Թող աշխարհի բոլոր մանուկները մեծանան խաղաղության, լույսի ու ջերմության մեջ:
մանկություն