Քիչ առաջ կարդացի
sos_movsisyan -ի
sos-movsisyan.livejournal.com/23800.html գրառումը: Ես ուղղակի ցնցված եմ...
Մեջբերում եմ.
...
Հաշվեցին մեր կորուստները` 3-ը սպանված, 5-ը վիրավորված: Սպանվածներից մեկը հենց այն զինվորն էր, որ դասակի հրամանատարը բերեց ինձ փոխարինելու: Ականը ուղիղ հարվածով խփել էր նրան և կտոր-կտոր արել: Ահազարհուր էր այդ տեսարանը: Դասակի հրամանատարը թևիցս քաշեց և ասաց` ՙտեսնում ես, ես փրկեցի քո կյանքը: Իսկ դու, դեռ դժգոհում էիր՚: Իհարկե, ես հասկանում էի, որ ոչ թե հրամանատարը, այլ պատահականությունը փրկեց իմ կյանքը: Սակայն դա չէր խանգարում, որ ամեն անգամ նա հիշացներ ինձ այդ մասին և ես նրան շնորհակալություն հայտնեի: Երկար ժամանակ գտնվում էի այդ դեպքի ծանր տպավորության տակ և մտածում էի, որ երևի մի ինչ-որ աներևույթ ձեռք հովանավորում է ինձ: Հետաքրքիր է,որ ամեն անգամ և’ ծանր, և’ ուրախության պահերին ես դիմում էի աստծուն, ինքս լինելով համոզված աթեիստ: