Ծիծաղում են կանայք և աղջիկները

Nov 23, 2010 12:41

 1. Ձեզ համար բնորո՞շ է ծիծաղելիս ճկույթով դիպչել շուրթերին:
Եթե այո, ապա դա նշանակում է, որ Դուք Ձեր սեփական պատկերացումներն ունենք լավ վարվեցողության մասին և մշտապես ու ամենուր խստորեն հետևում եք այդ պատկերացումներին:  Ձեզ դուր է գալիս ուշադրության կենտրոնում լինել:

2. Ծիծաղելիս բերանը փակո՞ւմ եք ձեռքով:
Եթե այո, ապա, դուք փոքր ինչ երկչոտ եք և այնքան էլ ինքնավստահ չեք: Հաճախակի շփոթվում եք, անհարմար զգում: Գերադասում եք աննկատ մնալ: Խորհուրդ է տրվում չափից ավել չզբաղվել ինքնաքննադատությամբ:

3. Ծիծաղելիս հաճա՞խ եք գլուղը ետ գցում- դուք դյուրահավատ և վստահող մարդ եք, միևնույն ժամանակ շռայլ հոգի ունեք: Երբեմն անսպասելի արարքներ եք կատարում, հետևելով միայն Ձեր զգացմունքներին և հույզերին: Թերևս, արժե ողջամտությանն ավելի շատ տեղ հատկացնել:

4. Ծիծաղելիս ձեռքով դիպչում եք դեմքին կամ գլխին:
Եթե այո` ավելի շատ դուք երազող եք և երևակայությանը տուք տվող: Դա, իհարկե վատ չէ, սակայն արժե՞ այդքան նպատակասլացորեն փորձել իրագործել Ձեր երազանքները, որոնք հաճախ անիրական են: Ավելի շատ լուրջ և իրատեսական մոտեցումներ ցուցաբերեք կյանքի խնդիրներին:

5. Կնճռոտո՞ւմ եք արդյոք քիթը, երբ ծիծաղում եք:
Եթե այո`  Ձեր զգացմունքները և հայացքները հաճախ և արագ են փոփոխվում: Դուք հուզական եք և ըստ երևույթին քմահաճ մարդ եք: Հեշտությամբ եք տրվում րոպեական տրամադրությանը, որն էլ դժվարություններ է առաջացնում թե՛ Ձեր, թե՛ շրջապատողների համար:

6. Ծիծաղում եք բարձրաձա՞յն, լայն բացված շուրթերով-  դուք պատկանում եք եռանդուն, շարժուն մարդկանց թվին: Ձեզ չէր խանգարի փոքր ինչ զսպվածություն և չափավորություն ձեռք բերել: Դուք կարողանում եք խոսել, բայց կարողացեք նաև լսել:

7. Կռացնո՞ւմ եք գլուխը և կամացուկ ծիծաղում- դուք բարեսիրտ և խղճով մարդկանցից եք, որոնք սովոր են հարմարվել իրավիճակներին և մարդկանց: Մշտապես վերահսկում եք Ձեր հույզերն ու արարքները: Դուք այն մարդկանցից եք, ովքեր հազվագյուտ կարող են նեղացնել կամ վիրավորել ինչ որ մեկին:

8.Ծիծաղելիս բռնո՞ւմ եք Ձեր կզակը- ինչպիսին էլ լինի Ձեր տարիքը, միանգամայն ակներև է, որ Ձեր բնավորության մեջ պահպանել եք պատանեկան գծերը: Հավանաբար, այդ է պատճառը, որ Դուք գործում եք առանց երկար խորհրդածելու:

9.Ծիծաղելիս կկոցո՞ւմ եք աչքերը- դա վկայում է Ձեր հավասարակշռվածության, ինքնավստահության և խելացիության մասին: Դուք գործունյա եք, հաստատակամ, երբեմն միգուցե ավելի շատ, քան պետք է: Այդպիսի դեպքերում աշխատեք ասես կողքից տեսնել Ձեզ:

10. Դուք ծիծաղելու որոշակի ոճ չունե՞ք- դուք պատկանում եք ինդիվիդուալիստ մարդկանց թվին, որոնք միշտ և ամեն ինչում առաջնորդվում են միայն սեփական կարծիքով և դատողություններով, անտեսելով ուրիշների կարծիքը: Թերևս Ձեզ շրջապատողներից շատերին դա դուր չի գալիս:

իսկ տաղամարդի՞կ.  lady-dilemma.livejournal.com/36254.html

տարաբնույթ մարդիկ, կին + տղամարդ, թեստ

Previous post Next post
Up