Երևակայություն

Nov 19, 2010 19:45






Երևակայություն- հիշողության մեջ կուտակված մտապատկերներից նոր մտապատկերներ և նրանց նոր զուգորդություններ ստեղծելու և այդ եղանակով անձի համար նշանակալից խնդիրների լուծումներ որոնելու ներհոգեկան պրոցես: Երևակայությունը մարդու  ստեղծագործական աշխատանքի անհրաժեշտ մեխանիզմներից է և հատկապես ակտիվորեն է գործում այն դեպքում, երբ մարդը հայտնվում է անորոշության վիճակում, պրոբլեմային իրադրության մեջ:

Երևակայություն ակտիվ- երևակայության այն տեսակը, որի շնորհիվ ստացված արդյունքները /մտապատկերները, մտահաղացումներն ու պլանները/ մարդն աշխատում է ակտիվ իրագործել կյանքում: Ե.ակտիվ, հսկայական դեր է խաղում գիտական և գեղարվեստական ստեղծագործության, ինչպես նաև այլ մարդկանց սոցիալական դերերն ըմբռնելու և նրանց հետ ապրումակցում ունենալու գործում:

Երևակայություն պասիվ- երևակայության տեսակ, որի արդյունքները մարդու կողմից չեն իրագործվում կյանքում, չեն մարմնավորում որոշակի նյութական և հոգևոր արժեքների ձևով: Ե. պասիվ հաճախ ընդունում է անուրջների ձև: Երևակայությունը պասիվ ունի դրական նշանակություն, որը նպաստում է անձի մեջ իր ապագա գործողությունները պլանավորելու, ինչպես նաև ստեղծագործելու ընդունակությունների զարգացմանը:
Ե.պասիվ կատարում է նաև անձի հոգեբանական պաշտպանության ֆունկցիա:

Երևակայություն ստեղծագործական- երևակայության այն պրոցեսը, որի ընթացքում ստեղծվում են նոր արդյունքներ: Ե. ստեղծագործական անհրաժեշտ է գործունեության շատ տեսակներում և հիմնական հոգեբանական մեխանիզմներից մեկն է, որը հանգեցնում է նյութական ու հոգևոր նոր արժեքների ստեղծմանը:

Երևակայություն վերարտադրող- որևէ երևույթի կամ իրադարձությունների շարքի մտապատկերումը, որը կատարվում է միայն խորքային նկարագրության կամ օժանդակ միջոցների /օրինակ` գծագրի/ հիման վրա:

Երևակայությունը նկատում է,  բանականությունը` համեմատում, ճաշակը ընտրում է, տաղանդն` իրագործում:
Լևիս

աֆորիզմ +, Հոգեբանական բառարան

Previous post Next post
Up