Ցուցադրվելու մոլուցք

Oct 20, 2010 19:21

 Կան մարդիկ, հատկապես աղջիկներ, ովքեր ցուցադրվելու համար մի հատ են ու այնքան ինքնահավան են ու իրենք իրենցով տարված, որ անգամ տեղն ու ժամանակը նրանց համար կապ չունի:
Վերջերս մի արարողության ժամանակ մի աղջիկ շատ նյարդերիս ազդեց, բամաբասել չլինի, բայց պիտի ասեմ:
Օրինակ մարդիկ պարում են եթե ուզում են ու երբ ուզում են ուրախանալ, իսկ այդ ցուցադրամոլները պարաում են, ուզեն-չուզեն, կարևորը ասեն. <Տեսեք ես պարում եմ>>: Ու որ ամենատհաճն է երբ առիթը առանց հաշվի առնելու իրենց արևին սեքսուալ են ուզում պարել, չնկարագրեմ ինչ շարժումներով, էլ չեմ ասում դեմքի միմիկաները./ <<հրավիրատոմսեր բաժանող>>/... կարևորը ամեն կերպ իրենք լինեն ուշադրության կենտրոնում:
Ամեն մարդ պարում է իր խառնվածքին համապատասխան: Ու ես բնավ չեմ ասում թե սեքսուալությունը վատ բան է, վատ է երբ դա մատուցվում է գռեհկության մեջ: Իզուր չէ Լեսինգը ասում <<Նազանքը գեղեցկություն է շարժման մեջ>>:

նյարդային, աֆորիզմ +, տարաբնույթ մարդիկ, կարծիք

Previous post Next post
Up