May 16, 2010 23:42
Այսօր դասավորում էի գրադարակս և անսպասելի գտա դպրոցական տետրս:Բացելով առաջին իսկ էջը, տեսա մի շարադրություն,որը գրել էի 9-րդ դասարանում:Ուսուցչուհիս շատ էր այն հավանել և կարդաց անբողջ դասարանի համար:
Մայր իմ անուշ ու անգին
Մայր` օրորոցիս հակված մի ամբողջ աշխարհ, մի անսահման սեր, գարուն, ջերմություն ու անուշ բուրմունք: Ես նրան կզգամ և փակ աչքերով ու նրա ձայնը ես կճանաչեմ հազարի միջից...
Մայրի՛կ, ասում ես մանուկ հասակում քեզ շատ եմ տանջել, անչափ անհանգիստ ու կամակոր եմ եղել, դրա համար էլ դու ինձ սիրել ես քնած ժամանակ... Ես ծիծաղում եմ ու չեմ հավատում: Չէ՛, կատակում ես, դու ինձ սիրել ես ամեն ժամանակ...
Հիմա մանուկ չեմ և իմ աշխարհը շատ ընդարձակ է, բայց և անգույն է, երբ իմ կողքին չես:
Հաճախ մտածում և զարմանում եմ, թե ինչպես ես դու կարդում մտքերս առանց հարցերի, նայում աչքերիս ու գուշակում ես տրամադրությունս, հասկանում ես ինձ առանց խոսքերի: Քեզ հետ ես զգում եմ ինձ շատ ապահով և ինքնավստահ: Ինչքան բան ունեմ քեզնից սովորելու...
Ես շնորհակալ եմ ճակատագրին, որ դու՛ ես իմ մայրը, այդքան բարի, գեղեցիկ, խելացի, ինձ երջանկացնելու և շրջապատին ուրախացնելու հատուկ շնորհով օժտված: Երջանիկ եմ, որ կարող եմ հպարտանալ ու հիանալ քեզնով:Երջանիկ եմ, որ կաս ,ի՛մ մայրիկ:Ապրիր երկար ու երջանիկ, իմ անու՛շ ու անգի՛ն մայրիկ:
կիրակի