Sep 30, 2010 23:01
Ընկերներով թատրոն էինք գնացել: 2 ազատ տոմս ունեինք առաջին կարգում: Որոշեցինք դրանք նվիրել պատահական անցորդների: Մի երտասարդ զույգ էր անցնում, մոտեցանք ու հրավիրեցինք ներկայացում դիտելու: Սկզբում երկուսն էլ հանկարծակիի եկան: Այսացին <<ի՞նչ պետք է վճարել>>, պատասխանեցինք, որ նվիրում ենք: Աղջիկը չեմուչում էր անում, իսկ ընկերը համոզում էր համաձայնել: Տեսնելով, որ երկար են մտածում` ասացինք , որ նայեն իրենց հարմարությանը, իսկ եթե որոշեն չգալ ապա նվիրեն մեկ ուրիշի:
Մենք մտանք ներս, տեղավորվեցինք ու քիչ հետո այն տեսանք, որ երիտասարդը մենակ եկավ ներս, տեղավորվեց...... ու մեծ հետաքրքրությամբ դիտեց ներկայացումը, վերջում էլ ակտիվ <<բրավո>> բղավեց:
Ու մենք մի բան չհասկացանք, չլինի՞ թե այդ տոմսերը վերջակետ դրեցին նրանց ընկերությանը?????..............
տարաբնույթ մարդիկ,
կյանքը հետաքրքիր է