Sep 19, 2010 21:31
Վիպակ
Փուլ եկավ բախտի երկինքը մեծ,
Մեղրամսի վրա սև ձյուն մաղվեց:
- Բարի ճանապարհ:
- Մնաս բարով...
Ի՞նչ իմանայի քանի տարով:
Չորս անգամ բակում
Ձյունը թախքեց:
Չորս անգամ այգում
Ծառը ծաղկեց:
Տղան դրել էր ոտքը չորսում...
Մորից հոր մասին խոսք էր որսում:
Մայրը կուլ տալով արցունք աղի.
- Մինչև ժողովուրդն արտը քաղի,
Կգա, ասում էր, կռիվ չկա,
Շատերը եկան, ինքն էլ կգա...
Ծաղկել է այգում ծառը նորց:
Տղան տարիքով մեծ է հորից:
Չորս թոռներ տատի շուրջը թռնում,
Կախվում են ուսից, փեշը բռնում,
Որ քաջությունն ու կյանքը պատմի
Քսան տարեկան իրենց պապի:
Պատմում է տատը: Մի բուռ է տես...
Ժպտում, տխրում է ամեն անգամ
Եվ ավարտում է իր խոսքն այսպես.
- Թող ծառը ծաղկի, արտը ծաղկի,
Թող ծաղկի քարը մինչև անգամ,
Ուրախությանը չափ չլինի...
Եվ էլ աշխարհում ոչ մի անգամ
Քսան տարեկան պապ չլինի:
Համո Սահյան