Միտինգ երթուղայինում

May 03, 2010 13:12


Այսօր ինձ հաջողվեց երթուղայինով նստած հասնել տեղ...
Կանգառներից մեկում մի կին բարձրացավ ու ես իմ տեղը զիջեցի նրան: Նա շհնորհակալություն հայտնեց ինձ ու հաճոյախոսեց. <<Գեղեցիկ արտաքինում` գեղեցիկ հոգի>>:
Հետո տեղ ազատվեց ու ես նստեցի: Հաջորդ կանգառում մի կին էլ բարձրացավ ու այս անգամ մի երիտասարդ իր տեղը զիջեց նրան: Իսկ այն տատիկը, որին ես էի տեղ տվել, ոգևորված բացականչեց. << Կեցցե՛ն երիտասարդները, այսպիսի բան ամեն օր չես տեսնի >>:

տարաբնույթ մարդիկ

Previous post Next post
Up