Մեր արժանիքները առաջինը մենք պետք է գնահատենք

Aug 21, 2010 13:21

Թերաժեքության բարդույթ- հոգեբանական բարդ կազմավորում, որի մեջ մտնում են սեփական անձի մասին անբարենպաստ պատկերացումներ, ցածր ինքնագնահատական և բացասական զգացմունքներ: Թերաժեքության բարդույթ ունեցող անձիք թերագնահատում են իրենց ֆիզիկական և հոգեկան հատկությունները, անարժան են համարում որոշակի արժեքների ու նպատակների համար, ունենում են ընկճվածության վիճակներ, հոռետեսություն և այլն: Երեխաների մեջ նման հոգեվիճակներ և թ. բ. կարող է առաջանալ ծնողների, մանկավարժների և հասակակիցների կողմից ցածր գնահատականի, մշտական քննադատության արժանանալու հետևանքով:

Աֆորիզմ.
Խորասուզվելով ինքդ քո մեջ, հայտնաբերում ես, որ ունես հատկապես այն, ինչ փափագում ես:
Վեյլ

Հ.Գ- Թերագնահատելով սեփական ուժերը մենք վախենում ենք գործողություններ ծավալել ու դոփում ենք նույն տեղում, մարդ չպետք է խուսափի բացահայտել սեփական հնարավորությունները:

աֆորիզմ +, Հոգեբանական բառարան

Previous post Next post
Up