Գենդեր: Գենդերային = ություն

Aug 17, 2010 12:12

Գենդերը հաճախ չփոթում են սեռի հետ, մինչդեռ վերջինս կենսաբանական կատեգորիա է, կրում է համընդհանուր և անփոփոխ բնույթ և տրվում է բնության կողմից:
Գենդերը չի վերաբերվում տղամարդկանց և կանանց միջև կենսաբանական տարբերություններին: Այն վերաբերվում է տվյալ հասարակության և մշակույթի պայմաններում կնոջը և տղամարդուն վերագրվող սոցիալական դերերին, պարտականություններին և վարքագծին: Գենդերային դերերը ձեռքբերովի են և հաճախ հիմնվում են կանաց և տղամարդկանց վարքագծի վերաբերյալ առկա կարծրատիպերի վրա:

Հավասարությունը մարդու կարևորագույն իրավունքն է և ամրագրված է իրավունքների վերաբերյալ բոլոր միջազգային համաձայնագրերում:
Հակառակ տիրող կարծիքների` գենդերային հավասարությունը չի վերաբերվում միայն կանաց: Գենդերային հավասարությունը առնչվում է թ՛ե կանաց, թե՛ տղամարդկանց անհավասարության դրսևորումներին:
Գենդերային հավասարությունը ենթադրում է կանանց և տղամարդկանց հավասար պայմանների ապահովում` իրենց իրավունքներից օգտվելու համար: Այն նաև նպատակ ունի կանանց և տղամարդկանց համար հավասար հնարավորություններ տրամադրել` հասարակության քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակույթային զարգացմանը մասնակցելու և այդ զարգացման արդյունքներից հավասարապես օգտվելու առումով:
Գենդերային հավասարությունը չի նշանակում, որ կանայք և տղամարդիք պետք է նույանան, այլ նշանակում է , որ իրենց հնարավորությունները պետք է հավասար լինեն:

կին + տղամարդ, Գենդեր

Previous post Next post
Up