Հանգիստ հին, բայց միշտ նոր, ընկերների հետ

Aug 14, 2010 22:23

Այսօր հրաշալի ժամանակ անցկացրեցի դասընկերներիս և դասղեկիս հետ: Վաղուց էինք որոշել հավաքվել, բայց, զբաղվածության պատճառով չէր ստացվում:  Այսօր վերջապես միասին գնացինք Աղվերան: Վերջին անգամ մեկ տարի առաջ էինք հավաքվել: Ահագին զրուցեցինք, ընկանք անցյալի գիրկը` ուր լիքը մանկական ու պատանեկական հուշեր կային: Այնքան հետաքրքիր է երբ այդ անցյալին նայում ես ապագայի աչքերով ու զգում ես ,թե այդ անցածը ինչքան թանկ է քեզ համար:

Հ.Գ- Մի տեսակ չեմ կարողանում ավելին գրել, ուզում եմ այսօրվա նկարները նայեմ ու մինչև վերջ վայելեմ այս օրը հանգստանալով:

ընկերներ, ժամանց

Previous post Next post
Up