Aug 09, 2010 15:10
Վախ- հուզական տհաճ վիճակ, որն առաջ է գալիս վտանգավոր /կամ մարդու կողմից այդպես գնահատվող/ իրադրությունների կամ օբյեկտների հանդիպելիս: Վ. բարձրագույն աստիճանը սարսափն է: Վախն ունի պաշտպանական ֆունկցիա, քանի որ մարդուն ազդարարում է վտանգավոր օբյեկտների առկայության կամ վտանգավոր իրադրությունների վրա հասնելու մասին և թույլ է տալիս պաշտպանական միջոցներ ձեռնարկել: Վախի որոշ ձևեր կարող են մնալ որպես հոգեախտաբանական երևույթներ` ֆոբիաներ: /Սարսափ- աֆեկտիվ հուզական վիճակ, վախի բարձր աստիճանը, որն առաջ է գալիս, երբ մարդը հայտնվում է իր կյանքի համար վտանգավոր իրադրության մեջ, կամ երբ իր ինքնագնահատականին լուրջ վտանգ է սպառնում: Մարդը սարսափ ապրում է նաև այն դեպքում, երբ նման վտանգավոր իրավիճակներում են հայտնվում այն անձինք, որոնց հետ նա ունի հոգեբանական նույնացման խորը ապրումներ: Մանկության տարիներին սարսափ վիճակների ապրումը կարող է խոր հիվանդագին ազդեցություն գործել անձի հետագա զարգացման վրա` հանգեցնելով նևրոտիկ խանգարումների/:
Աֆորիզմ 1-Եթե ուզում եք ոչնչից չվախենալ, հիշեք, որ վախենալ կարելի է բացարձակապես ամեն ինչից:
Սենեկա Կրտսեր
Վախկոտություն- բնավորության բացասական գիծ, որն ունեցող մարդը զուրկ է համարձակությունից, սարսափ կամ վախ է զգում վտանգի հանդեպ, չի կարողանում իր վրա պատասխանատվություն վերցնել` անբարենպաստ հետևանքներ կանխատեսելով: Որպես բնավորության գիծ վ. սոցիալականացման հետևանք է և ձևավորվում է վախի և սարսափի հոգեվիճակների պարբերական կրկնությունների հետևանքով:
Աֆորիզմ 2- Նա, ով վախենում է պատասխանատվությունից, չի կարող ղեկավար լինել:
Թորեզ
աֆորիզմ +,
Հոգեբանական բառարան