Ողջույն ընկերներ և ընթերցողներ, սիրով տեղեկացնում եմ, որ Երևանի միջազգային կանանց ակումբը ներկայացնում է ԱՄԵՆԱՄՅԱ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՏՈՆԱՎԱՃԱՌ "Ոսկե աշուն" խորագրով: Այն կկայանա սույն թվականի հոկտեմբերի 14ին ժամը 11-18-ը` Անի Պլազա հյուրանոցում /Սայաթ-Նովա 19/:
Մուտքն ազատ է:
Ցուցահանդեսին ներկայացվելու են հայ արվեստագետների և վարպետների գործեր, կենցաղային յուրօրինակ իրեր, տոնական քաղցրավենիքներ և այլ հետաքրքիր տարաբնույթ պարագաներ:
Հանգանակված գումարը հատկացվելու է ԵՄԿԱ-ի "Որդեգրիր մի գյուղ" ծրագրին` նպաստելով Հայաստանի սահմանամերձ գյուղերի բարելավմանը:
Ցանկության դեպքում բարեգործությանը կարող եք նաև մասնակցել գնելով խաղարկության տոմսեր, շահող տոմսերը կստանան տարբեր նվերներ: Մեկ տոմսի արժեքն է 500 դրամ:
Տոմսերը ձեռք բերելու համար կարող եք դիմել ինձ: lilitsharbatyan@gmail.com