Jul 29, 2010 12:19
Հումոր- մեղմ, բարեհոգի ծաղր` ի տարբերություն սատիրայի (երգիծանքի): Հումորը ոչ թե մերժում ու ոչնչաչնում, այլ ընդունում և հաստատում է իր օբյեկտը:
Հումորի զգացում- երևույթներում մարդկանց բնավորության և վարքագծի մեջ ծիծաղելի կողմերը, հակասությունները և <<անիմաստ>> դրսևորումները տեսնելու և հուզականորեն ապրելու ընդունակություն: Հումորի զգացման առկայությունը անձի հոգեկան առողջության նշաններց մեկն է և կապված է ստեղծագործական ընդունակությունների և սրամտության հետ:
Հումորի զգացումով օժտված մարդիկ սիրում են կատակել, բայց երբ նրանք չափն անցնում են դա դառնում է տհաճ, այնպես որ ինչպես ասում է Պյութագորասը .<<Կատակը, ինչպես և աղը, պետք է օգտագործել չափավոր>>:
Հոգեբանական բառարան