ավելի մոտ քան հնարավոր է

Jul 03, 2012 22:31

Ճշմարտություն

Ըստ արևելյան մի լեգենդի, մի օր աստվածները որոշեցին ստեղծել աշխարհը: Նրանք ստեղծեցին աստեղերը, արևը, լուսինը, ծովեր, սարեր, ծաղիկներ, ամպեր, հետո նրանք ստեղծեցին մարդուն: Եվ վերջապես` ստեղծեցին ճշմարտությունը: Աստվածները ցանկանում էին, որ մարդն այն փնտրի հեռուներում,մտածում էին որտեղ թաքցնել, որ միանգամից չգտնի: 
Աստվածներից մեկն ասաց. "Եկեք այն թաքցնենք ամենաբարձր լեռան գագաթին", 
"Եկեք թաքցնենք այն մի հեռավոր աստղի վրա", ասաց մյուսը:
"Եկեք այն ծովի մութ խորքում թաքցնենք":
"Կամ էլ` լուսնի հակառակ կողմում":
Եվ վերջապես, ամենաիմաստուն աստվածն ասաց. "Ոչ, մենք կթաքցնենք այն մարդու սրտում: Նա կփնտրի այն ամբողջ տիեզերքում, առանց կասկածելու, որ կրում է իր մեջ":

ճշմարտություն, կյանքը հետաքրքիր է, անտեսանելին տեսանելիում, սիրտ

Previous post Next post
Up