Ճակատագիրն առույգ նժույգ է

Jun 28, 2012 00:05

Իրագործումը ցանկության թշնամին է: Եթե ձեր երազանքը հեշտությամբ է ի կատար ածվել, կնշանակի դա անպետքություն էր, այլ ոչ թե երազանք: Կյանքն ավելի շուտ դժբախտություն է, քան երջանկություն: Այն, որ նա հավերժ չի ձգվում, գթասրտություն է: Իսկ եթե դեռ ցանկանում ես ապրել, կնշանակի, որ դեռ սիրելի ինչ-որ բան ունես: Այդպես, իհարկե, դժվար է, բայց միևնույն ժամանակ հեշտ է: Իսկ գիտե՞ք, թե ամենասարսափելին որն է: Իբրև գաղտնիք ձեզ կխոստովանեմ, որ ամենդժվարն այն է, երբ վերջիվերջո ամեն բանի հետ համակերպվում ես:
Ընդհանրապես, ճակատագիրն առանձնակի կամակոր և չափազանց անսպասելի բան է: Երբեմն լինում է հլու ու մեղմ՝ ամեն ինչ հանձնած ինքնահոսի, թույլ տալով հպատակներին հավատ ընծայել սեփական ուժերին: Բայց ավելի հաճախ աղմկում է, դիմացկունություն ստուգում, անդադար նետում մի փորձությունը մյուսի ետևից: Անխղճաբար շպրտում է իրադարձությունների հորձանուտը, իր հայեցողությամբ խառնում է մարդկային հոգիների խաղաթղթերը, ճակատ ճակատի է բերում ոմանց, մյուսների միությունն է խորտակում… Երբեմն այդ չարամիտին հարկավոր է լինում, որպեսզի որոնողների ճանապարհները չհատվեն: Այդ պատճառով չէ՞, որ յուրաքանչյուրին վիճակված է շատ ավելի կարևոր դեր, քան միմյանց որոնելը: Ճակատագիրն առույգ նժույգ է: Երբեք չես իմանա, թե երբ կցուցադրի իր բարքն ու ցայտեր կցփնի: Ոմանք նախընտրում են նրա հետ չվիճաբանել ու բաց թողնել սանձերը, մյուսներն, ընդհակառակը, ցանկանում են ենթարկել: Թամբել նրան քչերին է հաջողվում: Դառնալ ճակատագրի տերը՝ եզակիներին…
Էրիխ Մարիա Ռեմարկ

մտածմունքների մեջ կամ` շուրջը, ոլորապտույտ, հայելի, ճակատագիր, սև ու սպիտակ, բառախաղ, անհատակ տակառ

Previous post Next post
Up