Երբ ես ինձ սիրեցի

Apr 30, 2012 16:35

1) Երբ ես ինձ սիրեցի, ես պարզ հասկացա, որ իմ ցավն ու տառապանքը  միայն նախազգուշացում էր ինձ այն մասին, որ ես ինչ-որ բան անում եմ սեփական ճշմարտության դեմ: Հիմա ես արդեն գիտեմ, որ դա պարզապես կոչվում է լինել այնպիսին, ինչպիսին դուք կաք:

2) Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, թե որքան ուժեղ դուք կարող եք վիրավորել մարդուն, երբ ձգտում եք պարտադրել նրան ձեր սեփական ցանկությունները այն ժամանակ, երբ նա դեռ պատրաստ չէ դրան և երբ այդ մարդը՝ դուք ինքներդ եք: Դա կոչվում է հարգանք սեփական անձի նկատմամբ:

3) Երբ ես ինձ սիրեցի և դադարեցի ուրիշ կյանք ցանկանալ, ես զարմանքով բացահայտեցի, որ իմ ներկայիս կյանքն արդեն տալիս է բոլոր անհրաժեշտ հնարավորություններն իմ աճի համար: Դա կոչվում է հասունթնուն:

4) Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, որ կյանքի ցանկացած իրավիճակում ես գտնվում եմ ճիշտ վայրում, ճիշտ ժամանակին և դա միշտ պատահում է ամենաճիշտ պահին: Այդ պատճառով ես կարող եմ միշտ հանգիստ լինել: Դա կոչվում է վստահություն սեփկանա անձի նկատմամբ:

5) Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի գողանալ իմ սեփական ժամանակը և երազել ապագա մեծ պլանների մասին: Այսօր ես անում եմ միայն այն, ինչն ինձ մեծ ուրախություն և հաճույք է պարգևում՝ դարձնելով ինձ երջանիկ: Ես անում եմ այն ինչ սիրում եմ և ինչը ստիպում է իմ սրտին և հոգուն ժպտալ: Ես անում եմ այդ այնպես, ինչպես ինքս եմ ցանկանում՝ հարմարեցնելով դա իմ սեփական կյանքի ռիթմին: Դա կոչվում է պարզություն:

6) Երբ ես ինձ սիրեցի, ես անմիջապես սկսեցիր ազատվել այն ամենից, ինչն իմ առողջությանը վնաս էր պատճառում՝ մարդկանցից, ուտելիքից, իրավիճակներից, իրերից: Ես հեռացրեցի իմ կյանքից այն ամենը, ինչը շեղում էր ինձ իմ ճանապարհից և տանում էր դեպի ներքև: Դա կոչվում է սիրել ինքներդ ձեզ:

7) Երբ ես ինձ սիրեցի, ես ազատվեցի "միշտ ճիշտ լինելու" սովորությունից: Երբ ես արեցի դա, ես սկսեցի ավելի ու ավելի քիչ սխալվել: Դա կոչվում է համեստություն:


8) Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի անհանգստանալ ապագայի մասին և մտածել անցյալի մասին: Այժմ ես ապրում եմ միայն ներկայով և անվանում եմ դա բավարարվածություն:

9) Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, որ իմ սեփական ուղեղը կարող է ինձ շատ խանգարել, որ դրանից հնարավոր է նույնիսկ հիվանդանալ: Եվ միայն այն ժամանակ, երբ ես ամուր կապեցի այն իմ սրտի հետ, հենց այդ ժամանակ այն դարձավ իմ ամենալավ ընկերը: Դա կոչվում է սրտի իմաստություն:

Մեզ այլևս պետք չէ վախենալ վեճերից, կռիվներից, հակասություններից, այլ մարդկանց հետ խնդիրներից և ինքներս մեզանից: Մենք գիտենք, որ նույնիսկ աստղերն են իրար բախվում, բայց այդ բախման արդյունքում ծնվում են նոր աշխարհներ: Եվ այսօր մենք արդեն գիտենք, որ դա կյանքն է:

Հ.Գ- Երանի ես էլ կարողանայի ինձ նման կերպ սիրել....

հայելի, կյանքը հետաքրքիր է, ապրել ապրել այնպես ապրել..., Չարլի Չապլին, սեր-սիրել-սիրվել

Previous post Next post
Up