Աշխարհըս մե փանջարա է,-թաղերումեն բեզարիլ իմ.
Մըտիկ տըվողըն կու խուցվի,-դաղերումեն բեզարիլ իմ.
Էրեգ լավ էր կանց վուր էսօր,- վաղերումեն բեզարիլ իմ.
Մարթ համաշա մեկ չի՛ ըլի,- խաղերումեն բեզարիլ իմ:
Դովլաթն էյթիբար չունե, յիփոր կերթա ուրուշ-քարով.
Լավ մարթն էն է' գլուխըն պահե աշխարումըս էյթիբարով.
Աշխարըս մեզ մընալու չէ' իմաստնասիրաց խաբարով.-
Գուզիմ թըռչի բըլբուլի պես,- բաղերումեն բեզարիլ իմ:
Ո՞վ կոսե թե յիս կու ապրիմ առուտեմեն ինչրու մուտըն'
Աստըձու ձիռումըն հիշտ է մարթու աշխարք ելումուտըն.
Ղուրթս էնդուր ճանփա չէ գնում' շատացիլ է խալխի սուտըն.
Քըսանըն' մե ղուլ չին պահում,- աղերումեն բեզարիլ իմ:
Աշխարըս միզ մընալու չէ, քանի նըստինք զող ու սափին.
Հում կաթնակիր-Աթա՛մի զաթ, նա՛լաթ ըլի էտ քու բափին.
Համփիրութինըս հատիլ է, չիմ դիմանում խալխի գափին.
Դոստիրըս դուշման ին դառի- յաղերումեն բեզարիլ իմ:
Սայաթ-Նովեն ասաց' դարդըս կանց մե ճարըն շատացիլ է.
Չունիմ վաղվան քաղցըր փառքս, հիմի դարըն շատացիլ է.
Բըլբուլի պես էնդուր գու լամ' վարթիս խարըն շատացիլ է.
Չի՛ն թողնում վախտին բացվելու,-քաղերումեն բեզարիլ իմ: