Նոր տարին սկսում է հնանալ:)

Jan 13, 2012 20:58

Այսօր մի լուսաբանում եմ արել Հին Նոր տարվա հետ կապված: Հրանուշ Խառատյանից վերցրած հարցազրույցը համեմել եմ ընկերներիս խոսքերով:

Ստորև մի հատված մեջբերեմ:))

---- ԵՊՀ ուսանողուհի Երանուհին էլ պատմեց, որ ինքն իր ընկերուհու հետ միասին ամեն տարի նշում են Հին Նոր տարին. «Երկուսով խմորեղեն և ժելե ենք պատրաստում, նաև՝ տաք թույլ ալկոհոլային խմիչք և վայելում մեր օրը, - ասում է Երանուհին, - ինչու՞ բաց թողնել օրն իրոք տոն դարձնելու հնարավորությունը»:    / Հ.Գ- այդ ընկերուհին ես եմ:))))/

Մի խոսքով մեր Հին Նոր տարին շնորհավոր, ընկերներ ջան:)

Հ.Գ - Հին նոր տարվա մասին կարող եք կարդալ այստեղ:

հինն ու նորը, ընկերներ, ես, իմ լուսաբանումները, տոնական

Previous post Next post
Up