Աշխարհն առանց բռնության` ազատազրկված պատանու աչքերով

Dec 07, 2011 23:36

Այսօր ներկա գտնվեցի "Աշխարհն առանց բռնության" մրցույթի մրցանակաբաշխությանը: 
Կային հետաքրքիր գործեր. պաստառներ և, ես կասեի առավել տպավորիչ շարադրություններ: Առաջին տեղը զբաղեցրած տղան իրոք արժանի էր դրան, բայց ես առավել տպավորվեցի երրորդ հորիզոնականը զբաղեցրած պատանու շարադրությունից: Որն էլ ներկայացնում եմ ստորև:
Տղան մանկական գաղութից էր եկել, երկու ժամով, տասնյակ ոստիկանների ուղեկցությամբ, անգամ  ձեռնաշղթաները միայն սրահ մտնելուց առաջ արձակեցին...

"Ես ապրում եմ այս աշխարհի փոքրիկ անկյունում: Բռնություններ մեր աշխարհում լինում են ամեն օր: Դրանք ինչ-որ տեղ արդարացի են. կարող են լինել թե հոգեկան, թե ֆիզիկական: Երբեմն դա բխում է տվյալ անձի շահերից, որը չի կարող իրեն տիրապետել և թույլ է տալիս դա կատարել ուրիշի հանդեպ և երբեմն հետևանքները լինում են ճակատագրական: Այսինքն ոմանք կատարում են հանցագործություններ, բայց երբ հասկանում են այդ արարքի լրջությունը, արդեն ուշ է լինում, նրանց ձերբակալում են, ոմանք դատապարտվում են: Լինում է նաև այնպես, որ մարդ, չգիտակցելով, հասցնում է դիմացինին ծանր մարմնական վնասվածքներ, որոնց հետևանքը լինում է մահը:
Իմ ապրած տարիներից ցանկություն ունեմ մի քանի օրինակների միջոցով իմ մտքերն արտահայտել:
Եթե մարդ ենթարկվում է բռնության ուրեմն նա կարիք ունի իրեն հասկացող, ճիշտ խորհուրդ տվող մարդու, որը միգուցե կկարողանա բռնության ճիրաններից ազատել նրան:
  Կար սիրով լցված մի ընտանիք: Այն կազմված էր չորս անդամից.  երկուսը ծնողներն էին, եկուսը` երեխաներ: Ընտանիքի հայրն ուներ ժամանակավոր աշխատանք, իսկ կինը տնային տնտեսուհի էր: երեխաները դեռ փոքր էին:
Մեկ օր հայրն ազատվեց աշխատանքից, որոհետև նա աննշան սխալ էր գործել: Նրան հասցրել էին մարմնական վնասվածքներ` չգիտակցելով, որ նա ունի ընտանիք ու երեխաներ: Դրանցից հետո նրանց տնտեսական վիճակը շատ ծանրացավ: Նրանք սփոփանքի կարիք ունեին, բայց նրանց կողքին ոչ մեկը չկար: Ես չեմ ուզում , որ մի ուրիշ ընտանիք էլ հայտնվի այդ վիճակում, որովհետև այդպիսի վիճակը դրդում է բռնության և հանցագործության:
Երկու տարի նստելուց հետո ես նոր եմ հակացել, որ բռնություն եմ գործադրել անմեղ մարդու նկատմամբ: Ես հիմա եմ պատկերացնում, թե այդ մարդիկ ինչ սոսկալի վիճակ են զգացել… Իսկ ես կորցիր ամենաթանկ բանը` ազատությունը:
Ես չեմ ուզում, որ մարդիկ լինեն եսասեր , վատ վերաբերվեն ու բռնություն գործադրեն իրենցից թույլերի նկատմամբ: Եսասիրությունը պատճառ է դառնում տառապանքների և զրկանքներ:"


:

ազատություն, անցուդարձ, Բռնության հետքերով, շղթաներ

Previous post Next post
Up