Այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրն է

Dec 01, 2011 20:57

...
Մեր մահը ղեկավարում է մեր կյանքը, և մեր կյանքն այլ նպատակ չունի, քան մեր մահը: Մահվան սարսափն ընդամենը անհայտության վախ է, որին ենթարկում է մեզ: Իսկ կյանքը արվեստ է այն մասին, թե ինչպես նշանակալի օգուտներ քաղել աննշան հանգամանքներից: 
Աշխարհը չի վերջանում մեր տան շեմին: Մեր ճանաչողության սահմանը մեզ արժանահավատ է թվում, բայց միակ բանը, որ նրանում արժանահավատ է` մեր անգիտությունն է: Սահմանափակ խելքը ոչ այլ ինչ է, եթե ոչ սահմանափակ հիմարություն: Ժամանակի ընթացքում կյանքը համոզում է յուրաքանչյուրին, որ հրաշքներ չկան, բացի ճշմարտությունից: Սակայն երբեմն անհրաժեշտ չէ առանց մտածելու տրվել այն ժամանակահատվածի ճշմարտություններին, որում ապրում ես: Բավական չէ տիրել ճշմարտությանը, պետք է, որ նա էլ մեզ տիրի: Մենք արժենք սոսկ նրան, ինչին արժեն մեր տագնապներն ու տխրությունները: Մենք ճաշակում ենք միայն այն երջանկությունը, որն ընդունակ ենք ընկալելու: 
Մորիս Մետերլինկ

Հ.Գ- առողջ եղեք:)

ոլորապտույտ, միջազգային, կյանք և մահ

Previous post Next post
Up