իմ աշխարհից կամ "աշխարհի յոթ հրաշալիքներից" :)

Nov 16, 2011 23:20

Բառերը hayzak -ից, բովանդակությունն ինձանից: 
Հաճելի ընթերցում ձեզ ընկերներ:)

Սիրտ-  այն օրգանը մեր մարմնում, որի վրա ձեռքդ դնելով զգում ես "այստեղ և հիման", զգում ես  կյանքդ, ներքին ձայնդ, դա այն միակն է, որ բաբախում է միայն քեզ համար, բաբախում է, որ ապրես ու ապրեցնես: Ես սիրում եմ իմ սիրտը:

Տատանում- ես կավելացնեի ռիթմ ու փոփոխություն- դրանք կոտրում են միապաղաղությունը, թեև ես չեմ սիրում տատանվել:

Խաղ - կյանքը խաղ է  ես սիրում եմ խաղալ  երեխաների հետ:

Նարինջ-  ցիտրուսային միրգ, ավելին` Արևադարձային միրգ: Արևի նման, տաք, գունեղ ու անուշահամ, այն ինձ համար միայն միրգ չէ. "նարնջային չափանիշներ"  այ թե ինչ է, երկար պատմություն է, գուցե մի օր կանդրադառնամ:)) Սիրում եմ նարինջը:

Երգ-  առանց որի միապաղաղ կլիներ կյանքը: Կան երգեր,որոնք մխրճվում են հոգուդ մեջ ու դու ձուլվում ես դրանց, զգում քեզ հայելու մեջ: Սիրում եմ երգը:

Շուն-  Վիլի:
Հավատարմություն, ընկերություն, կարոտ: Սիրում եմ հավատարիմներին:

Ազնվություն- "Իսկ ի՞նչ է ազնվությունը: Ազնվությունը բաց, անկեղծ վերաբերմունքն է", ասում է Մակարենկոն: Ինձ համար սա այն արժանիքն է, առանց որի ես չէի ունենա այն ինչ ունեմ և ինձ էլ չէին ունենա այսպիսին: "Աշխարհում ազնիվ մարդուց հիանալի բան չկա" Ռոմեն Ռոլան:
Սիրում եմ ազնիվներին:

հայելի, բառախաղ, ես, ֆլեշմոբ, նարինջ

Previous post Next post
Up