ում կհետաքրքրի` համեցեք կարդալու. ինչ է սոցաշխատանքն ու ով է սոցաշխատողը........
Սոցիալական աշխատանքն անցել է կայացման երկար ճանապարհ: Այն ձևավորվել է կամավորական և բարեգործական շարժումների հիմքի վրա:
Սոցիալակն աշխատանքի պատմության մասին կգրեմ մեկ ուրիշ անգամ:
Իսկ հիմա `սոցիալական աշխատանքի և սոցաշխատողի մասին.
Սոցիալական աշխաատանքը մասնագիատական գործունեություն է, որն օգնում է անհատներին, խմբերին և համայնքներին լուծելու իրենց սոցիալակն հիմնախնդիրները` այդ նպատակով օգտագործելուվ առկա միջոցներն ու հնարավորությունները կամ ներգրավելով նոր միջոցներ ու ստեղծելով նոր հնարավորություններ: Այդ գործունեության արդյունքում բարելավվում են հասարկական հարաբերությունները, հասարակությունը գործառնում է ավելի ներդաշնակ և հավասարկշռված:
Սոեցիալական աշխատողի թիրախը հիմնականում դժվար կացություններում հայտնված մարդն է : Սոցաշխատողները լինում են. սովորեցնող, խնամք մատակարարող, վարքագիծը փոխող, ինչպես նաև տեղեկատվության կազմակերպիչ սոցաշխատողներ,համայնքային կազմակերպիչ սոցաշխատողներ,իրավապաշտպան սոցիալական աշխատողներ, վարչական, միջնորդ սոցիալակա աշխատողներ:
Սոցիալական աշխատողները օգտագործում են ուղղակիորեն այդ մարդուն առընչվող ցանկացած բնույթի գիտական տեղեկատվություն` սոցիոլոգիական, հոգեբանական, իրավաբանական , բժշկական, տնտեսագիտական և այլ:
Սոցիալական աշխատանքի ուղղավծությունները բազմաթիվ են. անհատական սոցաշխատանք, խմբային սոցաշխատանք, դպրոցակա, հոգեբանական, հոգեբուժական, համայնքային սոցիալական աշխատանք և այլն:
Այսօր արդեն աշխարհի շատ երկրներում որպես մասնագիտական գործունեություն` սոցիալական աշխատանքը դարձել է անհրաժեշտություն:
:)