Հայաստանում Խաղաղության կորպուսի Գենդերի և զարգացման նախաձեռնությունը և հոգեբան Սոնա Գրիգորյանը կազմակերպում են ամենամյա ընտանեկան բռնության իրազեկման պաստառների եւ էսսեների մրցույթ, որի նպատակն է`իրազեկել այս չափազանց լուրջ խնդրի առկայության մասին, որ գոյություն ունի ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ աշխարհի մնացած վայրերում: Խնդրում ենք`ձեր տարածքում խրախուսել երիտասարդներին, որպեսզի մասնակցեն այս մրցույթին: Այս տարվա թեման է` «Աշխարհն առանց բռնության»:
Ո՞վ կարող է մասնակցել
Մրցույթին կարող են մասնակցել 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանի աշակերտներ ու աշակերտուհիներ, ինչպես նաև 1-ին կուրսի ուսանողներ: Մասնակիցները կարող են ներկայացնել էսսե կամ պաստառ: Միևնույն անձի կողմից միաժամանակ չի կարող ընտրվել և՛ էսսե, և՛ պաստառ:
Ի՞նչ է հարկավոր ներկայացնել
Էսսե կամ պաստառ, որի նպատակն է` հայ երիտասարդներին խրախուսել, որպեսզի արտահայտեն, թե ինչպես են ընկալում բռնությունը, ինչպես է այն անդրադառնում հասարակության վրա և ինչպես է խոչընդոտում հասարակության զարգացումը:
Պաստառ` մեկ /A3/ նկար, կոլաժ, էսքիզ, որ կարտացոլի այս տարվա նախաձեռնության խորագիրը`«Աշխարհն առանց բռնության»: Պաստառը պետք է ներկայացնի բոլոր հնարավոր գաղափարները, որոնք կառնչվեն հետևյալ դրույթներին` ինչպե՞ս կարելի է նվազեցնել բռնությունը մեր կյանքում, ինչպե՞ս կարելի է առանց բռնության դիմելու լուծել առօրյա խնդիրները, ինչպիսի՞ն կլիներ աշխարհն առանց բռնության: Բոլոր պաստառները պետք է ներառեն վերնագիրը:
Էսսե` հայերեն գրված / տետրի 4 էջ/ շարադրություն, որում կարտահայտվի մասնակիցների` այս տարվա թեմայի հետ կապված կարծիքը: Էսսեն կարող է ներառել հետևյալ հարցադրումները`կարող ե՞ք պատկերացնել աշխարհն առանց բռնության, հնարավո՞ր է ապրել մի հասարակությունում, որտեղ բացակայում է բռնույթունը, ինչո՞ւ են մարդիկ հաճախ իրենց առօրյա խնդիրները լուծելու նպատակով դիմում բռնության: Պետք չի պարզապես պատասխանել վերը ներկայացված հուշող հարցերին, այլ արտահայտել մտքերն էսսեի ձևաչափով:
Էսսեն կամ պաստառը պետք է հանձնվեն Խաղաղության կորպուսի կամավորներին կամ այլ կազմակերպիչների` մինչ վերջնաժամկետը:
Մասնակիցներին խնդրվում է` հստակ և ուշադիր լրացնել իրենց անունը, դասարանը, քաղաքի/գյուղի և մարզի անունները, հասցեն, հեռախոսահամարը, էլ-հասցեն ներկայացվող նյութի` էսսեի կամ նկարի հետևի մասում:
Վերջնաժամկետ
Բոլոր ներկայացվող նյութերը 2011թ. Նոյեմբերի 5-ին արդեն պետք է լինեն Խաղաղության կորպուսի Երևանի գրասենյակում: Նյութերը պետք է ուղարկել մինչ նոյեմբերի 5-ը:
Կոնտակտ անձ
Երևանում` Սոնա Գրիգորյան sonagris@hotmail.com կամ 091-01-56-11
Մարզերում` Ռոբին Բարրոս burrows.burrows@gmail.com կամ 098-89-2018.
Մրցանակներ
Մրցանակները կշնորհվեն էսսեի և պաստառի համար 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր զբաղեցրած հաղթողներին, որոնք կընտրվեն ներկայացված նյութերի քննարկման արդյունքում: Մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա նոյեմբերի վերջին` Երևանում: Վայրն ու օրը կհստակեցվեն ավելի ուշ:
Շրջանից եկող հաղթողների ճանապարհածախսը կփոխհատուցվի կազմակերպիչների կողմից: