Կյանք` նրբիմաստ և անվերածնելի երևույթ...

Sep 26, 2011 22:26

Կյանք, նշանակում է ստեղծագործություն /Վ.Տերյան/, նրա ողջ հաճույքը ստեղծագործելու մեջ է. արարել` նշանակում է սպանել մահը /Ռոմեն Ռոլան/: Կյանքը ես եմ. ես մտածում եմ, ես զգում եմ, ես կառուցում եմ ինձ համար` ըստ իմ սահմանափակ հնարավորութունների /Մ.Սարյան/ ...
    Զգում ես կյանքը, իսկ կյանքի զգացումը երջանկության զգացում է /Մ.Սարյան/: Կյանքն անընդհատ պայքար է հանուն լավագույնի /Մ.Սարյան/, միգուցե դրա համար է Մարկ Տվենն ասում. "Եկեք ապրենք այնպես, որ մեր մահվան համար նույնիսկ դագաղագործն ափսոսա"... 

աֆորիզմ +, ժամանակ, կյանքը հետաքրքիր է, ապրել ապրել այնպես ապրել..., Երջանկություն, բանաձև

Previous post Next post
Up