Сказки девочки по имени Саша

Oct 29, 2009 22:19

Աստղերի, լույսի և արևի տերը

Լինում է չի լինում մի անտառում անտառապահ է լինում: Նա ունենում է մի կատու: Բայց նա կատվին վատ է վերաբերվում: Մի անգամ կատուն փախավ տնից: Հանկարծ նա հանդիպեց գայլին և աղվեսին: Գայլը հարցրեց.
- Դու ո՞վ ես:
- Ես աստղերի, լույսի և արևի տերն եմ , - հպարտ-հպարտ ասաց կատուն:
- Ո՛չ, ես եմ աստղերի, լույսի և արևի տիրուհին, - ասաց աղվեսը:
- Ոչ, ե՛ս եմ, - ասաց գայլը:
Եկավ իմաստուն բուն: Նա հարցրեց, թե ինչ է կատարվում: Գայլը ամեն ինչ պատմեց: Բուն ասաց.
- Տեսնում եք այն սարը, - և ցույց տվեց դիմացի սարը, - ով առաջինը բարձրանա այդ սարի գագաթը, նա էլ կլինի ամեն ինչի տերը:
Երբ գայլը և աղվեսը գնացին, բուն տարավ կատվին սարի ստորոտը, որտեղ կար մի քարանձավ, ու նրանք բարձրացան քարանձավում եղած աստիճաններով դեպի վեր: Երբ նրանք բարձրացան մինչև վերջ, բուն բացեց մի փոքրիկ դռնակ, որը տանում էր դեպի սարի գագաթը: Այսպիսով կատուն իմացավ սարի գաղտնիքը և կարողացավ հաղթել աղվեսին ու գայլին։
Այսպես կատուն դարձավ թագավոր՝ աստղերի, լույսի և արևի տեր։
Previous post Next post
Up