May 04, 2012 15:22
էէէէխ հիշում եմ որ փոքր էի, սովետական միության ժամանակ մարդիկ իրենց տնտեսական վիճակից այդան էլ չեին դժգոհում։
Հետո մի քիչ մեծացա, մանկապարտեզ գնացի ․․․․այդ ժամանակ Հայաստանն անկախացավ, ես շատ փոքր էի բայց մինչև հիմա հիշում եմ թե ինչպիսի ցնծություն էր տիրում այդ օրերին․․․էխխխխ, ինձ՝ փոկրիկիս համար անկախությունն առաջին հերթին բերեց մանկապարտեզի փակում ։ Հետո՞, հետո եկավ տնտեսական խորը տնտեսական ճգնաժամը։ Հիշում եմ այդ ժամանակ դեռ դպրոց չեի գնացել բայց արդեն բակում սովորել էի հնարավորինս բոլոր հայհոյանքները, ես կասեի հենց քֆուրները, որովհետև հայհոյանքը շատ մեղմ է հնչում շատ։ Որտեղից եի սովորել՞ դե ինչպես չսովորել, մեր բակում բոլորը, անխտիր բոլորը անասելի հայհոյանքներ էին տալիս Լևոնի հասցեին, բոլոր տիպի ու տարատեսակի քֆուրները ուղղում էին Լևոնին ու Վանոյին և առհասարակ իշխանություններին։ Մարդիկ դժգոհ էին, ահավոր դժգոհ ու հիասթափված, երկիրը թալանվում էր, հիմնահատակ քանդվում։ ես այդ ամենից հասկանում էի միայն ցուրտը, քաղցը, մութը։ չէ իհարկե կաին լավ հուշեր։ Դրանցից են ասենք լեվի լույսի օգնությամբ դիտած սկրուջ մակդակի մասին մուլտֆիլմները ու նմանատիպ մանրուքներ։
Հետո մի քիչ մեծացա, դպրոց գնացի․․վիճակը ոչ մի կերպ չեր փոխվում, ես մեծանում էի բայց ժամանակը կարծես կանգ էր առել, և ես մանր մանր սկսում էի հասկանալ․․․հասկանալ թե ինչպես է թալանվում մեր երկիրը, թե ինչպես են մեր ճարահատյալ հասարակության մեջ սերմանվում կոռուպցիան և նմանատիպ վատ երևույթները․․․ու որ ամենակրեվորն է սկսեցի հասկանալ թե ինչ են նշանակում այդ կեղտոտ քֆուրները, որոնք թաղի բոլոր արական սեռի ներկայացուցիչները ուղղում էին Լևոնի հասցեին․․․վայ աման ասի ետ փաստորեն Լևոնի․․․ անկեղծ ասած սկզբից ըմբոստանում էի մտացում որ չի կարելի ախր ինչքան ել վատն է բայց մարդ է․․բայց դե ամեն օր երկրի վիճակը տեսնելուց ես ել սկսեցի համամիտ լինել այդ հայհոհանքների հետ․․․
Հետո հիշում եմ եկավ այն օրը երբ ժողովուրդը վերջապես ազատվեց Լևոնից․․․բայց տխրեցնում էր այն որ այդ դիկտարորից մարդիկ չկարողացան ազատվել, մարդը իրա ոտով հելավ գնաց։Նենց տպավորություն էր որ քիչ էր մնում ասեր “Поели, можно и поспать” ւ գնաց, Չէ չգնաց, ես կասեի թռավ։ Կորավ ու կորավ․․․ մոտ 10 տարի․
Լևոնի գնալուց հետո Ռոբերտ եկավ։Ռոբերտի ժամանակ Հայաստանը սկսեց տեղից շարժվել, բայց դե իհարկե ոչ սրնթաց։ Ես ընդունվեցի Անանիա Շիրակացու անվան ճեմարան։ Փոփոխությունները շատ էին բաաաայցցց մեր բակի ժողովուրդի հալա քեսը սկսեց հայհոհել այս իշխանությունները։ Մի կեսը ոնց որ գոհ էր, են մի կեսը ավելի դժգոհ, են մի կեսի տեղն էլ էին խոսում, ավելի ջանասիրաբար, ասում խոսում քննադատում։ Լևոնի հասցեին օգտագործվող կեղտոտ բառերից աշխատում էին չոգտագործեին, բաաայց քննադատելու համար ջանք ու եռանդ չէին խնայում։ Ես ընդունվեցի համալսարան։ հիշում եմ կուրսի կեսը ասում էր ոչ ղարաբաղցիներին, են մի կեսն էլ ասում էր, ինչ տարբերություն ովա, կարեվորը վիճակներս լավ լինի։ Ու տենց մինչև բանակ ես ավարտեցի գնացի բանակ։
Ծառայում էի Ղարաբաղում։ Վատ չէր ասեմ իմանաք, ես նույնիսկ կասեմ գոհ էի։ Բանակում մի լավ բան կար գիտեք։ Ոչ ոք նախագահից չէր բողոքում։Դրան կար երկու հիմնական պատճառ՝ 1․ Նախագահը բանակի գերագույն հրամանատարն է, այսինքն իրենց հրամանատարը, այսինքն լավա, վատա, էտա ու զինծառայողի գործը չի ովա, խի ա, հրամանը պետքա կատարել ու վերջ, և 2․ Որ ճիշտն ասեմ բանակում հավայ զավզակելուն ոչ շատ ժամանակ կար, ոչ էլ որևէ մեկը դրան կտրամադրեր, քանզի այնտեղ ուրիշ խնդիրներ էին, նամանավանդ իմ ծառայության ճամանակ, այսինքն երբ բանակի հրամանատարն էր Սերյան Օհանյանը, բանակի վիճակը բավականին լավ էր։ Շոր կար, հացը կար, զենքը կար, էլ ինչա պետք զինվորին՞՞՞ ճիշտա հեռախոս,էտ էլ դե չէին թողում, բայց դե հայենք չէ, ամեն ինչից հնար կգտնենք :))։ Հա վերջը, ծառայում էի, հետո եկա արձակուրդ, արձակուրդս էլ հենց ընտրություններից մի կես ամիս առաջ էր, տեղեկացա քաղաքական իրավիճակից ու նորից վերադարձա գունդ, ընտրություններին էլ բոլորիս բերեցին Հայաստան, ընտրեցի ում ուզում էի (չէմ թաքնում ընտրել եմ մեր այժմյան նախագահին)։
Հետո ավարտվեց իմ ծառայությունը և ես վերադարձա Հայաստան։ Ընդունվեցի մագիստրատուրա ու ոնց որ ասում են ձեռաց հետ գործի։ Այս տարիներին հետաքրքրականն այն էր որ իշխանություններից համարյա բողոքող չկար։ Համ թաղում, համ կուրսում առանձնապես տենց դժգոհ մարդ ինձ չէր հանդիպում։ Հա դե բնակա էն ընդմիշտ բողոքականները կաին, մեկ մեկ հանդիպում էի, բայց դե շատ չէին։ Ու դե ես էլ չեի բողոքում քանի որ համ իմ համ էլ իմ շրջապատի համար քչից շատից լավ էր ու ավելի լավը լինելու միտում ուներ։
Այսպես շարունակվում էր այնքան մինչև ես չգրանցվեցի facebook-ում։ Ու ըտեղ կինոն սկսվավ։ facebook-ում լիքը բողոքավորներ, կեղծ պրոֆիլներ, կեղծի կեղծեր, հո մի բողոքավորներ չեն, մի խումբ Լևոնինա սրբացնում, մի ուրիշը Ռոբերտին, էն երրորդը Սերժին։ Էտ որ սրբացնում են հլը լավա, բա որ աթար են իրար վրա շպրտում, ինչ յուրահատուկ քֆուրներ, ինչ համեմունքներով հարուստ շան լափեր։ Բոլորը իրար են մեղադրում, Լևոնին սատարողները մոռացել են 91-97 թթ ու Սերժին սատարողներին ուտում ,սրանք իրանց հետթին տակ չեն մնում ու տենց սաղ օրը․․․
Դե սկզբում մտացում էի “ա թող ուտեն, ինձ ինչ” ու facebook-ը անջատում, անցնում ծրագիր գրելուն (գործիս էլի)։ Այս ամենը շարունակվում էր այնքան ժամանակ մինչև որ ես մի օր մեր բակի Հրաչ ձյաձյաին չտեսա։
Նախ ասեմ ով էր Հրաչ ձյաձյան։ Հրաչ ձյաձյան արդեն 40-ին մոտ տղամարդ էր,որը տեսքից երևում էր ավելի քան 65։Այդ մարդը գործազուրկ էր և Լևոնի, և Ռոբերտի և Սերժի ժամանակ, այլ կերպ ասած էս մարդու գործազրկությունը որևէ ֆունկցիա չէր իշխանություններից, և նույնիս ընդհակառակը այն հաստատուն մեծություն էր և ուներ “ես գործազուրկ եմ” արժեքը։ Բացի այդ նա մասնագիտությամբ հրաշագործ էր, քանի որ ամեն երեկո ինչ որ ձևով, որին ես անվանում էի հրաշք, քանի որ ոչ մի կերպ չեի կարողանում երևույթի ֆիզիկական կամ տրամաբանական բացատրությունը տալ, հայթհայթում էր ինչ՞՞՞՞ ճիշտա ԱՐԱՂ, ու ի դեպ երևի թե այդ հրաշքների պատճառով ամիսը մեկ ծեծ էր ուտում։ Բայց որ ամենակարևորն է նա ինձ փոքր ժամանակ սովորացրել էր Լևոնին վերբերվող հայհոյանքների առնվազն 1/4-ը։ Ու հիմա մեր այս հանդիպման ժամանակ ինձ համոզում էր որ ես մասնակցեի Լևոնի հանրահավաքներին հերիք չի, հլը մի բան էլ ինձ փորձում էր համոզեր որ “Ճշմարիտ աստված Լևոնն է”։
Ասի վայ քու հերն էմ անիծել, վայ կարճաժամկետ հիշողությամբ ժողովուրդ , էս սրանք facebook-ից հելան էկան մեր գլխին արդեն։ Ու ըտեղ մտա տուն, Կոմպս խոդի ու մի պռոֆիլ բացեցի՝ Kyaj Katu. Մնացածը պատիս կարաք նայեք։
P.S. Երկնքից երեք խնձոր ընկավ, մեկը ինձ, մեկը հասկացողին, մեկն էլ մութ էր, Լևոնը տակով արեց
հակաՀԱԿ,
демотиваторы,
митинг опозиции