Այստեղ կարող եք ներբեռնել մի մեծ հասարակական կարծիքի ուսումնասիրություն` կապված կառավարության աշխատանքի հետ: 69 էջից կարող եք տեսնել օտարալեզու դպրոցների մասին հասարակական կարծիքը: Հենց այստեղից էր վարչապետը վերցրել 70 տոկոսը, որ պաշտպանում է իր նախաձեռնությունը:
Սա հարցում կատարող IPSC կազմակերպության բացատրություններն են հարցման վերաբերյալ:
Անձամբ իմանալով IPSC -ն` կասկածի տակ չեմ դնում, որ բարեխիղճ եւ մաքուր աշխատանք են արել: Սակայն ունեմ իմ վերապահումները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հեռուստատեսությունով պաստացի օտարալեզու դպրոցների հարցը գրեթե փակված է եղել - փոքր վերապահումներով - չեմ կարծում, որ ՀՀ բնակչության 97 տոկոսը կարող է ոչ միայն տեղյակ լինի թեմայից, այլ նաեւ հասկանալով մեկնաբանի: Ինձ թվում է, շրջաններում պատասխանողների մեծ մասը լավ չեն գիտակցել` թե որն է խնդիրը: Դա ընդհանուր խնդիր է` մարզերում մարդիկ իրազեկված չեն ընդանրապես:
Այնուամենայնիվ, նշմարվում է օտարալեզու դպրոցներին դեմ լինողների հիմնական խումբը. Երեւանում բնակվող րաձրագույն կրթությամբ երիտասարդներ: