Ժողովուրդ, Արմենիա․ազ քարոզչական կայքից հետո ադրբեջանցիք Ֆեյսբուքում սկսել են հայկական սեգմենտում տեղադրել իրենց կողմից ստեղծած կեղծ Armenianreport.com կայքը։
Զուգահեռ, էդ կայքը սկսել են իրենց լրատվականների միջոցով ֆռացնել՝ հղումներ տալով:
Այստեղ կարող եք տեսնել, թե վերջին մեկ ամսում քանի անգամ է հղում տրվել ադրբեջանական կայքերից այս կայքի վրա։
Կարճ կապեմ՝
Armenianreport կայքը ադրբեջանական է, հայկական չէ
Ով ուզում է ավելի խորանա ապացույցների մեջ, կարող եք կարդալ
այստեղ եւ
այստեղ Սա էլ ֆեյսբուքյան գովազդը
Գովազդի վերեւի աջ անկյում սեղմում եմ խաչը, հայտնված պատուհանում ՝ Hide - փակել սեղմում ու սպասում։ Մի քանի վայրկյանից հայտնվում է սենց մի պատուհան՝ ընտրում եք Offencive կամ Misleading
Նույնը անում Armenia.az գովազդի հետ։