Դաշնակների, DIY-ի եւ այլոց մասին

May 23, 2012 21:06

Ինձ խնդրեցին անդրադառնալ այս գրառմանը։ Ըստ իս, խնդիրը ուռճացված է։ Նման մի դեպք ստվեր չի քցում այն փաստի վրա, որ ՀՅԴ ջոկատները եղան Արցախյան պատերազմի հաղթանակի հիմնական գործոններից մեկը։ Նաեւ, պետք է ասել, որ սա չի ՀՅԴ-ի հիմնական այսօրվա քաղաքական խնդիրը՝ կուսակցությունը ավելի լուրջ խնդիրներ ունի․ քաղաքական կիսասկզբունքայնությունը բերել է նրան, որ այս ընտրություններին ՀՅԴ-ն հազիվ է անցել ԱԺ։

Ֆեյսբուքում արդեն գրել էի։ Արծվիկ Մինասյանի արարքը համարում եմ խիստ դատապարտելի, քանի որ ինքը, լինելով օրենսդրական իշխանության թեւի ներկայացուցիչ, փաստացի ամեն կերպ փորձեց մեղմացնել ահաբեկչության տարրեր պարունակող քրեական հանցագործությունը։ Այս արարքի մնացած բարոյա-ազգայնա-հոգեբանական եւ սեռական պարագաներին չեմ ուզում անդրադառնալ։ Սակայն, ինչը վերաբերում է ՀՅԴ-ին, չլինելով դաշնակցությանը համակրող, համարում եմ, որ կուսակցությունը դրսեւորեց բազմակողմանի մոտեցումներ՝ հաշվի առնելով արտերկրյա մի քանի կառույցները հետեւած հայտարարությունները։ Ավելի մտահոգիչ էր ՀՀԿ-ի մոտեցումները, քանի որ այստեղ գնաց ոչ միայն արդարացում, այլ նույնիսկ հերոսացման փորձ։ Այն էլ ԱԺ փոխխոսնակ Շարմազանովի կողմից։ ԱԺ-ում նստող մեծամասնության ներկայացուցիչը իրավունք չունի օրենքը խախտելու կոչեր անելու՝ նույնիսկ եթե այլ հանգամանքներից ելնելով դա համարում է ճիշտ։ Ոնց որ դպրոցի դասատուն իրավունք չունի գործից հետո ստրիպտիզ բառում աշխատելու։ Տենց բան չի լինում։

Google+


munq

Previous post Next post
Up