Ղարաբաղյան հանձնումների շարան եւ մեր անելիքը

Jun 07, 2011 15:32

Ինչքան ինձ հիշում եմ, Ղարաբաղը հանձնում ենք:

Որովհետեւները եւ ինչուները չեմ ուզում հիմա այստեղ ներկայացնել, թե ամեն մի նախագան քանի անգամ ինչ է ասել, ու իրականում ինչ է արել եւ այլն: Դրա մասին չի:

Այն է, թե ինչ պետք է անի հանրությունը, որը համարում է, որ սխալ է զարգանում բանակցային գործընթացը: Բանն այն է, որ ես դեռեւս չեմ տեսել մի ռեալիստական եւ ամբողջական, կոմպլեքսային խնդրի լուծման նախագիծ: Որը հաշվի կառնի եղած իրողություննները, իրենց մեջ եղած կապերը, այլ ոչ առանձին-առանձին, մեր ռեսուրսները, թշնամու ռեսուրսները, կավելացնի դրան մեր քայլերը, որոնք թույլ կտան ավելացնել առաջնը եւ նվազեցնել երկրորդը: Որը չի հիմնվը էմոցիաների եւ ափռցփռ ազգապաշտության վրա: Որը չի լինի պարտվողական, այսինքն` չի նայի մենակ եղախի վրա, այլ ուղղված կլինի ապագայի կերտմանը: (Տափակ օրինակ` ոչ ոք ռեալ չի որոշել, թե մենք ԼՂ ինչ կարգավիճակով ենք ուզում ունենալ խնդրի լուումից հետո: Հնչեցվել է մեկ անգամ կոնֆեդեռացիայի գաղափարը: Ու պլծ)

Թե չե գրեթե բոլորը երկու-երեք կետանոց բաներ են առաջարկում` էս չտանք, էն վերցնենք, էս պահենք, սենց էլ մնա, էլի լավ ա եւ այլն... Իրականում, մեք մեր համար լուծում չունենք, որ դրան հետեւենք: Եվ դա հասարակական խնդիր ա նաեւ, բացի քաղաքականից:





Арцах, Карабах

Previous post Next post
Up