Նօտարացում

May 23, 2011 12:36

Նոտարի մոտ գնալը ինձ համար միշտ ատամնաբուժից էլ սահմռկեցուցիչ էր: Էտ անհավանական հերթերը, որտեղ ժամանակ առ ժամանակ մխրճվում էին վազվզող աչքերով տափուկ դեմքերը: Էտ հաստամատանի-հաստամատ ծյոծյաները: Անկապ թիվ կրակելը` ամեն անգամ տարբեր գներով էր ամեն ինչ արվում` ոնց որ լոտո լինի:

Մինչեւ որ մի երկու ամիս առաջ չգնացի շտապ մի գործով մի նոտարական օֆիստ, որը անսպասելիորեն թողեց ինձ վրա գերդրական տպավորություն: Էնքան, որ նույնիսկ հատուկ տեղը նշում եմ` թող լինի գովազդ :Ճ

Հա, ասածս էն ա, որ հիմա էլ, կարծես թե, ընդհանուր նոտարների շեֆին են վերացրել Դարթ Վեյդերին Մարիամ Գաբոյանին եւ նոտարական բաժինը նախարարությունում: Վատ չի, վատ չի:


View Good Notar in a larger map




армянская политика

Previous post Next post
Up