7 օր-ի հաքինգի մասին

Feb 03, 2011 12:38

 Էս արդեն մի քանի «7 օր»-ը կորած ա ցանցից: Համընկել էր Սմարթ Սիսթեմսի սերվերի լոմելու հետ: Չնայած, եևեւում էր, որ ուրիշ դեպք ա` DDoS-ի տակ էր: Ինչը ակնհայտ երեում էր օրինակ Circle.am-ի վիճակագրությունից:

Հիմա խմբագրականում մեղադրվում են իշխանությունները: Մեջբերում.

Մի շարք գործոններ ու հանգամանքներ վերլուծելով՝ մեզ համար պարզ դարձավ, որ «7 օրի» աշխատանքների խափանման պատճառը ոչ թե թուրքական հակերային կամ DDos հարձակումն է, ոչ թե կայքէջի ծրագրային կոդերի խնդիրն է, այլ այս ամենի մեջ խառն է իշխանության մատը։

Գրածից բարդ ա հասկանալ, թե ինչից են հանգել դրան, որ DDoS չի, այլ իշխանություններն են: Ու ինչ ա դա նշանակում: Տեսնենք ոնց կզարգանա: Դեռ որ փաստեր չկան, բայց արդեն հետաքրքիր ա:




армянская политика, кибервойна, media

Previous post Next post
Up