39-րդ շախմատային օլիմպիադա. 7-րդ տուր

Sep 28, 2010 18:49


Originally published at Koreolan. You can comment here or there.

Ցավոք սրտի մեր հավաքականը պարտվեց Ադրբեջանին 1.5:2.5 հաշվով:

1. Լևոն Արոնյան 0.5:0.5 Շախրիյար Մամեդյարով
2. Թիմուր Ռաջաբով 0.5:0.5 Վլադիմիր Հակոբյան
3. Գաբրիել Սարգսյան 0.5:0.5 Ռաուֆ Մամեդով
4. Գադիր Հուսեյնով 1:0 Արման Փաշիկյան


Read more... )

շախմատ, 39-րդ շահմատային օլիմպիադա

Leave a comment

խայտառակ էլանք talinci September 28 2010, 15:01:44 UTC
Իսկ մյուս թմերը ոնց խաղացին
Շանս ունենք հաղթելու

Reply

Re: խայտառակ էլանք koreolan September 28 2010, 15:55:29 UTC
Չէ, ինչու՞ խայտառակ եղանք: Ամենևին: Սա սպորտ է. մի օր մենք կհաղթենք, մի օր իրենք: Ինչ վերաբերում է շանսերին, ապա շանսեր ունենք և շատ լավ շանսեր: Վաղը հիմնական մրցակիցներն իրար են գզելու. Ռուսաստանի առաջին թիմը Ուկրաինայի հետ, Հունգարիան Ադրբեջանի հետ: Իսկ մեզ Լեհաստանն է բաժին ընկել: Ես վստահ եմ, որ մեր հավաքականն ի վիճակի է երրորդ անգամ անընդմեջ դառնալ օլիմպիական չեմպիոն:

Reply

Re: խայտառակ էլանք talinci September 28 2010, 15:58:48 UTC
սպորտը սպորտ, բայց դե ադրբեջանցի են վերջը :)

Reply

Re: խայտառակ էլանք koreolan September 28 2010, 16:02:16 UTC
Եթե թույլ հավաքականի պարտվեինք, ապա դա ուրիշ բան:

Reply

Re: խայտառակ էլանք zorro64 September 28 2010, 16:15:44 UTC
Սպորտը քաղաքականացնելով,մենք միայն ավելորդ լարվածություն ենք ստեղծում մարզիկների մոտ,խանգարում իրենց..ԿարենԳիլոյանական տիպի հիստերիկան ամեն իմաստով շատ վնասակար ա..

Reply

Re: խայտառակ էլանք koreolan September 28 2010, 16:20:39 UTC
Մեր շախմատիստների մոտ երբեք ոչ մի լարվածություն էլ չի եղել: Ինչ վերաբերում է Կարեն Գիլոյանին, եթե խոսքը Տիգրամ Մարտիրոսյանի չեմպիոն դառնալու մասին է, ոչ մի հիստերիկա էլ չկար, պարզապես անկեղծ ուրախություն խոշոր հաջողության համար:

Reply

Re: խայտառակ էլանք zorro64 September 28 2010, 16:36:42 UTC
Էլի թող ուրախանա,ոչ թե ղժղժա..Ես Տիգրանի արածը հրաշք չեմ համարում,ու դա ազգային սնապարծության առիթ չպիտի հանդիսանա,իբր 3 միլիոնանոց Հայաստանը հաղթեց 1 միլլիարդանոց Չինաստանին....Օսերը վերջերս Մոսկվայում կայացած աշխարհի առաջնությանը 4 չեմպիոն ունեցան,500 000 էլ չկան..Դահլիճում ներկա եմ եղել,ոչ ոք ձենը գլուխը չէր քցել..

Reply

Re: խայտառակ էլանք koreolan September 28 2010, 16:58:30 UTC
Սնապարծության հարց չի, ամեն մարդ իր ուրախությունը մի ձև է արտահայտում. մեկը ուրախությունից թռչկոտում է, մյուսը գնում է խմելու, երրորդը իր համար հանգիստ նստում է աթոռին:

Reply

Re: խայտառակ էլանք smbatgogyan September 28 2010, 18:34:56 UTC
Adrbejanin partvelu mej amot ban chem tesnum, baic Karen Giloyany.... esim, meknabany petq e mi-qich urish dzev lini.

Reply

Re: խայտառակ էլանք koreolan September 28 2010, 18:55:35 UTC
Սմբատ ջան, արի մի հատ մեր բոլոր մեկնաբաններին համեմատենք: Մեջների առավել ադեկվատը ոնց գցում-բռնում ես, հենց Կարեննա: Մյուս կողմից, ես օտարերկրյա բազմաթիվ մեկնաբաններ էլ եմ տեսել, որ իրենց էմոցիոնալ պահվածքով Կարենին հում-հում կուտեն: Ու էլի ասեմ, տարբեր մարդիք տարբեր ձև են իրենց ուրախությունն արտահայտում: Հիմա Կարենը այդպեսա արտահայտում: Չես կարա ասես. ուրիշ ձև ուրախացի: Նորմալա:

Reply

Re: խայտառակ էլանք smbatgogyan September 28 2010, 19:01:03 UTC
ԱՐ-ով ՆԲԱ մեկնաբանող Կարեն Մովսիսյանը Գիլոյանից շատ ավելի էմոցիոնալ էր, սակայն հաճույքով նայվում ու լսվում էր:

Դեռ սպորտաձև չեմ հանդիպել, որից Գիլոյանը գլուխ հաներ ու նորմալ մեկնաբաներ: Իսկ ասենք "Տիգրան Մարտիրոսյանի հետ զրուցելիս նրան հարցրեցի թե երբ է ամուսնանալու և նա ասաց, որ ճեմպիոն դառնալու դեպքում անպայման կամուսնանա...." նման տիպի "մեկնաբանությունները" ինձ չեն ձգում:

Reply

Re: խայտառակ էլանք koreolan September 28 2010, 19:07:37 UTC
Հա, Կարեն Մովսիսյանը դեմք էր:

Reply

Re: խայտառակ էլանք zorro64 September 29 2010, 05:25:21 UTC
Յոուտուբում կա Վրաստան-Հայաստան մինչև 21 տարեկանների հանդիպման վերջին 5 րոպեն, երբ մերոնք փայլուն հաղթանակ են տանում,և Սլավա Սարգսյան էլ մեր հետ հաճելիորեն ուրախանում է,առանց ղժղժալու.Պրոֆեսիոնալ մեկնաբանության նմուշ..Առանց հագենալու գրեթե ամեն օր նայում եմ)

Reply

Re: խայտառակ էլանք koreolan September 29 2010, 07:32:46 UTC
Էլի եմ ասում. մարդիք տարբեր ձև են արտահայտում իրենց ուրախությունը: Իսկ Սլավա Սարգսյանը, որպես պրոֆեսիոնալ մեկնաբան - եսիմ: Լավա գոնե Սուրեն Բաղդասարյանին օրինակ չբերեցիր:

Reply


Leave a comment

Up